Artsakhpress

Քաղաքական

Լաչինը բացելու որոշումը չկատարելու հարցը ներկայացվել է ԵԽ նախարարների կոմիտեին. Կիրակոսյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձավ Ադրբեջանի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի վճռին:

Լաչինը բացելու որոշումը չկատարելու հարցը ներկայացվել է ԵԽ նախարարների կոմիտեին. Կիրակոսյան

Լաչինը բացելու որոշումը չկատարելու հարցը ներկայացվել է ԵԽ նախարարների կոմիտեին. Կիրակոսյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից ՄԱԿ–ի Արդարադատության դատարանի` Լաչինն արգելաբացելու մասին որոշումը չկատարելու հարցը դատարանը ներկայացրել է ԵԽ նախարարների կոմիտեին։

 
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
 
«Դատարանը որոշման մասին ծանուցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին։ Այս կոմիտեն, ըստ էության, ԵԽ հիմնական քաղաքական հարթակն է, որտեղ տեղի է ունենում վճիռների վերաբերյալ քննարկումներ»,–ասաց Կիրակոսյանը։
 
Նա հայտնեց, որ հարցը բարձրացվել է նախարարների կոմիտեի շրջանակում` ՀՀ արտգործնախարարության գործընկերների և Ստրասբուրգում ՀՀ մշտական ներկայացուցչի հետ համագործակցության արդյունքում։
 
Միաժամանակ, Կիրակոսյանը նշեց, որ այս պահին որոշման կատարման առնչությամբ ՀՀ–ի կողմից դատարանում ինչ-որ քայլ անելու կարիք չկա, քանի որ որոշումը շատ հստակ է։
 
«Դատարանը հնարավորություն ունի կազմել 3 դատավորից կազմված կոմիտե, որը կարող է ավելի հետևողականորեն որոշումների կատարմանը հետևել։ Նման պահանջ դատարանին բազմիցս ենք ներկայացրել, սակայն սա դատարանի ներքին խնդիրն է, և դատարանն ինքն է որոշում նման քայլ անել, թե ոչ։ Ամեն դեպքում մենք շարունակում ենք այս հարցը բարձրացնել»,–ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ որոշումների կատարման պրոցեսը քաղաքական է։
 
Նա հավելեց, որ հայկական կողմի ջանքերը պետք է ուղղված լինեն հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնելուն։ Դա այն մարմինն է, որը լիազորություն ունի իրականացնելու դատարանի վճիռների կատարման վերահսկողությունը: Այնուամենայնիվ, ըստ Կիրակոսյանի, նման որոշումների չկատարումը, հանգեցնում է խաղաղության և միջազգային անվտանգության սպառնալիքների:
 
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշեց, որ արտգործնախարարությունն էլ իր ձեռքի տակ եղած գործիքներն է օգտագործում.«Մասնավորապես, այդ մասին եք խոսում երկկողմ հանդիպումների ժամանակ, ուշադրություն հրավիրում այդ խնդրի վրա։ Դատարանի որոշումը չկատարելը ոչ միայն անարգանք է ՀՀ–ի` որպես հայցորդի, այլ նաև միջազգային հանրության նկատմամբ»։

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search