ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը այցելել է Մարտունու շրջան՝ Ննգիի բուժակ մանկաբարձական կետ, Բերդաշենի գյուղական բժշկական ամբուլատորիա, ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Մարտունու շրջանային բաժին, ինչպես նաև Ասկերանի շրջանային բուժմիավորում և ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ասկերանի շրջանային բաժին:
Առողջապահության նախարարն Ասկերանի և Մարտունու բուժմիավորումներում ծանոթացել է դեղորայքով ապահովվածությանը և տեխնիկական հագեցվածությանը
Գործադիր տնօրենների ուղեկցությամբ նախարարը շրջել և ծանոթացել է բուժհիմնարկների շենքային պայմաններին, դեղորայքային ապահովածությանը, մատուցվող ծառայություններին և տեխնիկական հագեցվածությանը:
Լսելով բուժանձնակազմի կողմից բարձրացված հարցերին, նախարարը տվել է համապատասխան պարզաբանումներ՝ հավաստիացնելով, որ շրջանային բուժմիավորումները մշտապես կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում:
Վարդան Թադևոսյանը իր գոհունակությունն է հայտնել Ասկերանի շրջանային բուժմիավորման բուժանձնակազմին նման շենքային պայմաններում աշխատանքը պատշաճ ձևով իրականացնելու համար։