Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է մեկնարկային կազմը, որը խաղադաշտ դուրս կգա Կիպրոսի թիմի դեմ ընկերական խաղում։
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայաստան․ Բուչնեւ, Դավիդյան, Փիլոյան, Հարոյան, Տիկնիզյան, Սպերցյան, Ղուբասարյան, Իվու, Բիչախչյան, Ռանոս, Ադամյան։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դումիտրու Մոնտեանը (Մոլդովա)։ Մրցավարի օգնականներն են Վադիմ Վիկոլը (Մոլդովա) և Անատոլի Բասիուլը (Մոլդովա), չորրորդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը (Հայաստան)։
Հայաստան - Կիպրոս հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 19։00-ին։
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Կիպրոսի հավաքականն Իսպանիայի, Նորվեգիայի, Շոտլանդիայի եւ Վրաստանի հետ ընդգրկված է A խմբում։ Առաջին տուրում Կիպրոսի թիմը 0:3 հաշվով պարտվել է շոտլանդացիներին։