Թուրքիայի կրթության նախարարության մամուլի խոսնակ Աբդուլքադիր Օզքանը նշանակվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական։
Հայտնի է դարձել Դավութօղլուի խորհրդականի պաշտոնում Մահչուփյանին փոխարինողի անունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թուրքական Sabah թերթի կայքի փոխանցմամբ՝ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնում նա փոխարինել է Էթյեն Մահչուփյանին։
Վերջինս աշխատանքից ազատվել էր տարիքային սահմանափակման պատճառաբանությամբ։
Ստամբուլի Բիլգի համալսարանի շրջանավարտ Օզքանը երկար տարիներ արտերկրում միջմշակութային հարաբերությունների ուղղությամբ է աշխատել։
Հիշեցնենք, որ Մահչուփյանի՝ աշխատանքից ազատվելու մասին հայտնի էր դարձել Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններից հետո։