Artsakhpress

Հասարակական

Եթե հավատարիմ մնանք Աստծո կարևոր ուխտին՝ մեր տառապանքները կպսակվեն հարության հաղթանակով. ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ

Այսօր՝ ապրիլի 9-ին, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվել:

Եթե հավատարիմ մնանք Աստծո կարևոր ուխտին՝ մեր տառապանքները կպսակվեն հարության հաղթանակով. ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ

Եթե հավատարիմ մնանք Աստծո կարևոր ուխտին՝ մեր տառապանքները կպսակվեն հարության հաղթանակով. ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ նաև օրհնության կարգ է կատարվել ու ներկայացվել Սուրբ Հարության տոնի խորհուրդը:

Нет описания.Нет описания.

«Աշխարհը վախի մեջ պահող մահվան սարսափն այլևս պարտված է Քրիստոսին հավատացողների համար: Նրա հարությունը մեր հավատքի սիրտն է, իսկ քրիստոնեությունը՝ կյանքի կրոնը, որովհետև Աստված մեռելների Աստվածը չէ, այլ՝ ողջերի: Հարությունը վավերացրեց Քրիստոսի խոսքի և գործերի ճշմարիտ լինելը: Քրիստոսի հարությունը մեր ապագա հարության երաշխիքն է: Մեր քրիստոնեական կեցվացքից, Քրիստոսով իրար որպես քույրեր և եղբայրներ ընկալելուց է կախված մեր ապագան: Այսօր մեզ են նայում բազում աչքեր, քննության են առնում մեր միասնականությունը և հետևություններ են անում, թե արդյոք այս ժողովուրդը ի զորու է միաբան պայքարել, արդյոք դիմադրելու կամք, ցանկություն ու խոհեմություն ունի, թե՝ ոչ»,-ասել է Սրբազանը՝ հավելելով, որ Քրիստոսն իր օրինակով սովորեցնում է, որ մարդու երջանիկ լինելու գաղտնիքն ամբողջ էությամբ Աստծո կամքը կատարելու մեջ է:

Нет описания.Нет описания.Տիրոջ փրկագործության ամբողջ նպատակը այն է, որ մարդը սկսի սիրել և վստահել Աստծուն Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ որպես ազգ, հայ ժողովրդի համար գոյություն ունի երեք կարևոր ուխտ՝ ընտանիք, պետություն և եկեղեցի:

Нет описания.«Ահա այս երեք հարթության վրա Աստված ուխտ է կնքել մեր ազգի հետ: Եթե մենք հավատարիմ մնանք այս երեք կարևոր սրբություններին, ապա մեր ընթացքը կլինի դեպի հավիտենություն գնացող, իսկ մեր տառապանքները կպսակվեն հարության հաղթանակով»,-համոզմունք է հայտնել Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Нет описания.Հավարտ Պատարագի, որպես կյանքի ու հարության նշան, օրհնվել են ներկված հավկիթներ, որոնք հավատավորներն իրենց հետ տուն են տարել։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search