Artsakhpress

Քաղաքական

Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց. ԱԺ արտահերթ նիստում հայտարարություն է ընդունվել

Քիչ առաջ ավարտվեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստը՝ հրատապ հարցերի օրակարգով:

Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց. ԱԺ արտահերթ նիստում հայտարարություն է ընդունվել

Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց. ԱԺ արտահերթ նիստում հայտարարություն է ընդունվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Արցախպրես»-ի  հաղորդմամբ՝  քննարկման հիմնական թեման այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է եղել այն մասին, որտեղ նա նշել է, որ ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն տեսքով, որտեղ ներառված է նաև Լեռնային Ղարաբաղը:
 
Նիստին դատապարտող ելույթներով հանդես են եկել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Խորհրդարանում ընդգրկված խմբակցությունների ղեկավարները, պատգամավորներ: Իսկ վերջում պատգամավորները միաձայն ընդունել են ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հնչեցրած հայտարարությունը, որում ասված է.
 
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա  մամլո ասուլիսում կատարված հայտարարությունը, որում նա վերահաստատել է իր  պատրաստակամությունը՝  Արցախը ներառելու  Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախի Հանրապետությունում։  Նիկոլ Փաշինյանը,  փաստորեն, իր այդ  հանձնառությամբ կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության  Անկախության հռչակագրի  և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, առանձնապես,  Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ  «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։
 
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։    
 
Մեզ համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող  Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա  հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց։
 
Խորապես անհանգստացած առկա վտանգավոր  իրողությամբ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում համայն հայությանը թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից հայոց հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքները,  անկլավների անվան տակ  Ադրբեջանին զիջելուն ուղղված  աղետալի քայլերը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայկական պետականության կորստին։
 
Միաժամանակ դիմում ենք ՀՀ և ԱՀ նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թ. մայիսի 22-ի արած հայտարարությունները։ Այլապես, ձեր լռությունը կդիտարկենք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնության նշան»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀ

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Search