Artsakhpress

Սփյուռք

Ստամբուլի հայ համայնքը բողոք է ներկայացրել հայերին վիրավորած թուրք իմամի դեմ

Ստամբուլի հայ համայնքի փաստաբան Սիմոն Չեքեմը Դատախազություն բողոք է ներկայացրել թուրք իմամի դեմ, որը վիրավորել էր հայերին:

Ստամբուլի հայ համայնքը բողոք է ներկայացրել հայերին վիրավորած թուրք իմամի դեմ

Ստամբուլի հայ համայնքը բողոք է ներկայացրել հայերին վիրավորած թուրք իմամի դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Factor.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Ստամբուլի Սուլթանգազի շրջանի Ջեբեջի մզկիթում աշխատող թուրք իմամ Մուրադ Գյունդողդուն ուրբաթօրյա քարոզի ժամանակ կոչ էր արել մայիսի 28-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի գիշերը «պատրաստել զենքերը»։
«Պատրաստեք ձեր զենքերը, պատրաստեք ձեր զենքերը մայիսի 28-ի գիշերը։ Իմ երկու ատրճանակները լիովին լիցքավորված են: Ինչո՞ւ է մենք նրանցից (ընդդիմությունից) տառապում։ 80 տարի այս երկիրը նրանցից ի՞նչ է տուժել՝ հայ վիժվածքներից»,- ասել էր նա։
Այս դեպքից հետո կրոնական հարցերի տնօրինությունը հայտարարել էր, որ հետաքննություն է սկսել։
Չեքեմը պահանջել է իմամին պատժել ժողովրդի մեջ ատելություն և խտրականություն, վիրավորանք սերմանելու համար։
«Իմ հայկական էթնիկ ծագման վերաբերյալ կասկածյալի կողմից հնչեցված այս խոսքերը, որի անդամն եմ ես, հասարակությանը ներքաշել են դեպի խտրականություն և դրդել ժողովրդին ատելության, թշնամանքի։ Բացահայտ խտրականությունը, ատելության խոսքը հանցագործություն են»,- ասվում է Չեքեմի ներկայացրած բողոքում։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը ստանալու վերաբերյալ

Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը. Aravot.am

Արցախից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված շուրջ 4500 թափուր աշխատատեղերին

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Թաթուլ Հակոբյան

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Արցախցի ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել ՀՀ բուհերում. ՀՀ ԿԳՄՍ խոսնակ

Search