Artsakhpress

Քաղաքական

Սատարում ենք Արցախի ժողովրդին. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել՝ մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշմանը,  որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քառակուսի կիլոմետր տարածքով, որում ներառված է նաև ԼՂ-ն:

Սատարում ենք Արցախի ժողովրդին. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ

Սատարում ենք Արցախի ժողովրդին. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խորհուրդը նշել է, որ  կտրականապես դեմ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությանը.
 
«Մենք վճռականորեն սատարում ենք Արցախի հայ ժողովրդին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի դիրքորոշմանը, որը վերահաստատել է Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքն իրացնելու վճռականությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության հոդված 2-ի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջ քաշված սկզբունքների։
 
Միջազգային իրավունքի մաս կազմող այս սկզբունքն ավելի քան հրատապ է, քանի որ արցախահայությանը սպառնում է էթնիկ զտում, որն ակնհայտորեն պանթուրքիզմի ցեղասպանական ծրագրերի շարունակությունն է, ինչի վկայությունն են, մասնավորապես, Ադրբեջանի 2020 թվականի ռազմական ագրեսիան և Արցախի շրջափակումը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։
 
 ՖՀԿՀԽ-ը, որը միավորում է 1915 թվականի ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից ստեղծված և Ֆրանսիայի տարածքում գործող կազմակերպությունները, իր բողոքն է արտահայտում պատմության կրկնվելու վտանգի առնչությամբ: Կազմակերպությունը կոչ է անում միջազգային կառույցներին կանխել այս սպառնալիքը և պաշտպանել հայ ժողովրդի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայության՝ իր պապենական տարածքներում խաղաղ և ազատ ապրելու անքակտելի իրավունքը։ ՖՀԿՀԽ-ը մասնավորապես կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին օգտագործել միջազգային ասպարեզում ունեցած ողջ կշիռը ՝ պաշտպանելու ազատ և ժողովրդավարական Արցախը, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ Ալիևի ռեժիմի հանցավոր նպատակներից։
 
Առանց արդարության և ազատության խաղաղություն հնարավոր չէ :
 
ՖՀԿՀԽ ազգային գրասենյակ
23-ը մայիսի, 2023 թ.»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը ստանալու վերաբերյալ

Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը. Aravot.am

Արցախից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված շուրջ 4500 թափուր աշխատատեղերին

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Թաթուլ Հակոբյան

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Արցախցի ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել ՀՀ բուհերում. ՀՀ ԿԳՄՍ խոսնակ

Search