Artsakhpress

Հարցազրույց

Առանց համաժողովրդական լայն աջակցության ոչ միայն անհնար է պատասխանատվության բեռ ստանձնել, այլև՝ անիմաստ․ Սամվել Բաբայան

Ի պատասխան մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների պահանջի՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն առաջարկել էր խորհրդակցություններ և քննարկումներ սկսել։ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը, որպես հանրահավաքի նախաձեռնող, ընդունել էր նախագահի առաջարկն ու հայտարարել տասնօրյա քննարկումների մասին։

Առանց համաժողովրդական լայն աջակցության ոչ միայն անհնար է պատասխանատվության բեռ ստանձնել, այլև՝ անիմաստ․ Սամվել Բաբայան

Առանց համաժողովրդական լայն աջակցության ոչ միայն անհնար է պատասխանատվության բեռ ստանձնել, այլև՝ անիմաստ․ Սամվել Բաբայան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ը Սամվել Բաբայանի հետ ամփոփել է քաղաքական խորհրդակցությունների տասնօրյակը։

- Պարո՛ն Բաբայան, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Ձեր կողմից անցկացված հանրահավաքի ժամանակ Ձեր առաջարկներին նույն օրն արձագանքեց Հանրապետության նախագահը՝ նշելով, որ այդ առթիվ կանցկացնի քաղաքական քննարկումներ և կհայտնի իր որոշման մասին: Արդյո՞ք հանրահավաքը հասել է նպատակին։

- Հաշվի առնելով Արցախի շուրջ սեղմվող օղակը՝ մենք նախաձեռնել էինք հանրահավաք և պահանջել քաղաքական պատասխանատվություն։ Նախքան մեզ, թվաքանակով ավելի փոքր և ավելի մեծ հանրահավաքներ են կազմակերպվել, որոնք, ինչպես գիտեք, որևէ արձագանք չեն գտել։ Առաջին անգամն է, որ հանրային պահանջով ձևավորել է քաղաքական օրակարգ, որի հետ հաշվի է նստել Նախագահը և սկսել խորհրդակցություններ։ Այսինքն՝ առաջին փուլում մենք լուծել ենք մեր առջև դրված խնդիրը։

- Այսօր տասներորդ օրն է: Ի՞նչ պատասխան ունեք Նախագահի կողմից:

- Քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում երկու հանդիպում եմ ունեցել Արցախի նախագահի հետ՝ պատրաստակամություն հայտնելով ցանկացած ձևաչափի կառույցի շրջանակում ստանձնելու քաղաքական երկրորդ ուժին վերապահված պատասխանատվության բեռը։

Մասնավորապես, առաջին հանդիպման ընթացքում քննարկվել է պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու առաջարկը։ Ըստ էության, միշտ դեմ եմ եղել նման կառույց ունենալուն, քանի որ այդպիսով զրոյացվում են Արցախի քսանհինգամյա իրավաքաղաքական ձեռքբերումները։ Սակայն, քանի որ կառավարող ուժն արդեն համաձայնել էր Արցախի ողջ քաղաքական դաշտի՝ նման կառավարման համակարգ ունենալու պահանջին, որոշել եմ ինքս էլ ընդառաջել։ Այս որոշման պատճառը բացառապես Արցախի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համատեղ ելքեր գտնելն է, որի մասին հանդիպումից հետո հայտարարել եմ նաև հրապարակավ։ Իմ այդ հայտարարությունից հետո նույն ուժերը, որոնք երկու տարի շարունակ Նախագահից պահանջում էին ՊՊԿ ստեղծել, հրաժարվեցին իրենց իսկ գաղափարից։

Երկրորդ հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը քննարկել է վստահության հանրաքվե անցկացնելու տարբերակը՝ հարցնելով իմ տեսակետը։ Գնահատելով դրա ներքին և արտաքին ռիսկերն ու հետևանքները, միևնույն ժամանակ գիտակցելով այդ հարցում իմ աջակցության կարիքը, կրկին որոշել եմ ընդառաջել՝ դուրս գալու ստեղծված փակուղուց։ Այս տարբերակը ևս չեղարկվել է, տեղյակ չեմ՝ ներքին, թե արտաքին անհամաձայնությամբ։

Երրորդ հանդիպումը, որի ընթացքում տրամաբանորեն պետք է քննարկվեր վերջին տարբերակը՝ Նախագահի հրաժարականը, տեղի չի ունեցել։

Քաղաքական կոնսուլտացիաները Ա․ Հարությունյանն ամփոփել է մայիսի 23-ի ուղերձով՝ չեղարկելով իր իսկ կողմից առաջարկված ՊՊԿ ստեղծելու կամ վստահության հանրաքվե անցկացնելու կամ հրաժարական ներկայացնելու տարբերակները և Արցախի ներկայի ու ապագայի միանձնյա պատասխանատվությունը վերապահել իրեն։

Դատողությունները թողնում եմ ընթերցողին։

- Ի՞նչ կառանձնացնեիք Հանրապետության նախագահի ուղերձից։ Արդյո՞ք բավարարված եք ուղերձի շեշտադրումներով:

- Նախագահը, ուղերձի բովանդակության խորհրդատուների առաջարկով, ձեռքը սեղանին և ոտքը գետնին է զարկել՝ հայտարարելով իր՝ թիվ մեկ պատասխանատու լինելու մասին։ Հուսամ՝ նման առաջարկներ ընդունելու հետևանքները վերահսկելի են լինելու։ Պատերազմի ընթացքն ու հետպատերազմյան ժամանակահատվածը, սակայն, վկայում են, որ Նախագահը չունի գաղափարական գործադիր թիմ, որի վրա պիտի հենվի միանձնյա պատասխանատվություն կրելիս։ Կառավարության անդամները, հնարավոր է, անհատապես մարդկային և մասնագիտական բավարար ներուժ ունեն, սակայն նրանց չի միավորում ընդհանուր գաղափարը։

Բացի այս, այդպիսի ուղերձներ բազմիցս են եղել, որոնք, սակայն, գործնականում չեն վերածվել ծրագրային ռազմավարությունների։ Իսկ դրա պատճառը պետք է փնտրել Արցախի ներքաղաքական խոհանոցում, որը գործում է կարապի, խեցգետնի և գայլաձկան՝ անկանոն գործողություններով սայլը տեղից շարժելու սկզբունքով։

- Ո՞րն է լինելու Ձեր անելիքը, ի՞նչ գործողություններ սպասել:

- Մեր դիրքորոշումն անփոփոխ է։ Ես շարունակում եմ հանդիպում-քննարկումներ ունենալ հանրության բոլոր շերտերի հետ, ներկայացնել ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու իմ պատկերացումները։ Ժողովուրդը պետք է հավատ ունենա, ընդունի մեր կողմից առաջարկվող ծառայությունը։ Առանց համաժողովրդական լայն աջակցության ոչ միայն անհնար է պատասխանատվության բեռ ստանձնել, այլև՝ անիմաստ։ Ես ամեն վայրկյան պետք է իմ թիկունքին զգամ ժողովրդի շունչն ու էներգիան։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search