Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում «Մայրություն» ՀԿ-ի 35-ամյա գործունեության առթիվ միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ հունիսի 8-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված «Մայրություն» հասարակական կազմակերպության կազմավորման 35-ամյակին։

Ստեփանակերտում «Մայրություն» ՀԿ-ի 35-ամյա գործունեության առթիվ միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում «Մայրություն» ՀԿ-ի 35-ամյա գործունեության առթիվ միջոցառում է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը մեկնարկել է Արցախյան պատերազմներում անմահացած տղաների հիշատակը խնկարկելով։
 
«Արցախի կանայք, 35 երկար և ձիգ տարիներ տևած պայքարի ծանրագույն ուղին հաղթահարելով, որպես հասարակության շարժիչ ուժ` արժանավոր տեղ են գրավել մեր հայ ժողովրդի  պատմության մեջ։ Գործունեությունը սկսելով ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրերից՝ «Մայրություն» ՀԿ-ն կարողացել է իր շուրջը համախմբել Արցախի լավագույն դուստրերին։ Կազմակերպության նպատակն է կառուցել համախումբ հասարակություն, դաստիարակել գիտակից, հայրենասեր երիտասարդ սերունդ, առողջ, ավանդական հայկական ընտանիք՝ առլեցուն անսպառ հավատով ու սիրով, խաղաղությամբ ու բարօրությամբ»,-մեզ հետ զրույցում ասել է «Մայրություն» ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը։
 
«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանը Արցախում գործող հասարակական կազմակերպությունների անունից շնորհավորել է «Մայրություն» հասարակական կազմակերպությանը` ստեղծման 35-ամյակի առթիվ։
«Միության 35-ամյա գործունեությունը՝ Հասմիկ Միքայելյանի նախագահությամբ, անշեղ ընթացել է «Գթասրտություն առանց սահմանի» կարգախոսով։ Արցախյան Շարժման օրերին կանայք համախմբվել են` պայքարելու ազգային ինքնորոշման իրավունքի ոտնահարման դեմ, հանուն մարդու, մոր և մանկան, ընտանիքի պաշտպանության։ Կազմակերպությունը սնունդով, հագուստով, դեղամիջոցներով աջակցել է կամավորական աշխարհազորային ջոկատներին, կազմակերպել դոնորական օգնություն վիրավոր ազատամարտիկներին, խնամք` հոսպիտալներում և կատարել կամավորական այլ աշխատանքներ»,-նշել է Մ. Հարությունյանը։
 
ՀԿ-ի կազմավորման 35-ամյակի առթիվ հնչել է Հանրապետության նախագահի ուղերձը։
 
Միջոցառմանը տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն։
 Нет описания.
Нет описания.
Երաժշտական և պարային կատարումներով հանդես են եկել Եղիշե Չարենցի անվան թիվ 7 դպրոցի երգչախումբը, Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները, Արցախի պետական երգչախումբը։
 Нет описания.
Ներկա էին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք։
Нет описания.
Нет описания.
Нет описания.

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը ստանալու վերաբերյալ

Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը. Aravot.am

Արցախից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված շուրջ 4500 թափուր աշխատատեղերին

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Թաթուլ Հակոբյան

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Արցախցի ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել ՀՀ բուհերում. ՀՀ ԿԳՄՍ խոսնակ

Search