Artsakhpress

Տնտեսական

ՀՀ–ի համար ֆանտաստիկ հնարավորություն է ստեղծվել. Տիգրան Սարգսյանը` պատժամիջոցների մասին

ԵԱՏՄ երկրների վրա կիրառվող պատժամիջոցները Հայաստանի համար ֆանտաստիկ հնարավորություններ են ստեղծում։

ՀՀ–ի համար ֆանտաստիկ հնարավորություն է ստեղծվել. Տիգրան Սարգսյանը` պատժամիջոցների մասին

ՀՀ–ի համար ֆանտաստիկ հնարավորություն է ստեղծվել. Տիգրան Սարգսյանը` պատժամիջոցների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է ՀՀ նախկին վարչապետ, ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ, թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Սարգսյանն ընդգծել է, որ պատժամիջոցները երկակի ազդեցություն են ունենում, բայց Հայաստանն արդեն 2 տարի է`դրանից մեծ եկամուտ է ստանում։ Ըստ Սարգսյանի` տնտեսական աճն էլ ավելի բարձր է, քան կանխատեսում էր պետությունը։
«Հայաստանի համար ֆանտաստիկ հնարավորություններ են ստեղծվել, որովհետև կապիտալի ներհոսք է տեղի ունենում` մեր երկրում հարյուրավոր IT ընկերություններ են ստեղծվել, որտեղ ԵԱՏՄ տարածքի մասնագետներ են աշխատում։ Այն պրոդուկտը, որը նրանք ստեղծում են, ամբողջ Եվրասիական տնտեսական տարածքի համար է»,– նշել է նա։
Նա անդրադարձավ նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացուցչի այն դիտարկմանը, թե Հայաստանը, Ղազախստանը, Թուրքիան և ևս 2 այլ երկիր շրջանցում են ռուսական պաժամիջոցները։ ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալը շեշտել է, որ այդ առումով ռիսկեր կան, որ Արևմուտքը կարող է ճնշումները մեծացնել Հայաստանի նկատմամբ։ Սարգսյանն ընդգծեց` ռիսկեր և ճնշումներ եղել են նաև այն ժամանակ, երբ պատժամիջոցներ էին կիրառվում Իրանի վրա։
Նա վստահեցրեց, որ այսօր էլ ՀՀ ներկայիս իշխանությունը ռիսկերը նվազեցնելու համար օգտագործում է այն մեխանիզմները, որոնք գործածվել են իր վարչապետ լինելու տարիներին, քանի որ դա բխում է Հայաստանի շահերից։
«Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որ առավել օգուտ ստանա ստեղծված իրավիճակից, և այդպես էլ անում է։ Պետք է հարաբերություններ ունենալ այն երկրների հետ, որոնք պատժամիջոցներ են կիրառում` ցույց տալով, որ Հայաստանը գործում է իր սեփական շահերից և ոչ այլ երկրների»,– ասել է Սարգսյանը։

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search