Artsakhpress

Հասարակական

Մոսկվայում լույս կընծայվի Աշոտ Բեգլարյանի գիրքը Մեծ Հայրենականում և ազատամարտում արցախահայության պայքարի ու շրջափակման մասին

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում առաջիկայում կտպագրվի ԼՂՀ վաստակավոր լրագրող, գրող, հրապարակախոս, թարգմանիչ Աշոտ Բեգլարյանի «Կորցրած արևի նարինջը» ժողովածուն, որում տեղ են գտել համանուն վեպը՝ Հայրենական մեծ պատերազմի մասին, ինչպես նաև պատմվածքներ արցախյան պատերազմների ու Արցախի շրջափակման մասին։

Մոսկվայում լույս կընծայվի Աշոտ Բեգլարյանի գիրքը Մեծ Հայրենականում և ազատամարտում արցախահայության պայքարի ու շրջափակման մասին

Մոսկվայում լույս կընծայվի Աշոտ Բեգլարյանի գիրքը Մեծ Հայրենականում և ազատամարտում արցախահայության պայքարի  ու շրջափակման մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Աշոտ Բեգլարյանը տեղեկացրել է, որ գիրքը Հայրենական Մեծ պատերազմում անհայտ կորած իր պապի մասին է:

«Հայրս՝ բանաստեղծ Էռնեստ Բեգլարյանը, մի շարք բանաստեղծություններ է նվիրել նրան՝ երկար տարիներ հույս փայփայելով որևէ ստույգ տեղեկություն ստանալ իր հոր մասին: Այդ ստեղծագործությունների մոտիվներն օգտագործվել են «Կորցրած արևի նարինջը» վեպում։ Գրքում տեղ են գտել նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի, ինչպես նաև 2020 թվականին Արցախի դեմ թուրք-ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի մասին պատմվածքներ»,-ասել է արձակագիրը՝ հավելելով, որ այս պատերազմները հանդիսանում են մեկը մյուսի շարունակությունը՝ բարու և չարի անվերջ պայքար։

Գրքում տեղ գտած ակնարկում նկարագրվում է նաև Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումն ու արցախցին, ով փորձում է իր մեջ չկորցնել մարդկային արժեքները՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները։

Գիրքը տպագրվելու է Ռուսաստանում հայտնի հայ հասարակական գործիչ Յուրի Նավոյանի հովանու ներքո՝ իր հիմնած «ДИАЛОГ» գրքաշարի շրջանակում։ Նախատեսվում է նաև շնորհանդես, որը կկայանա գրքերի «Библио-Глобус» ինտերնետ-խանութի Հայ-Ռուսական ակումբում։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը ստանալու վերաբերյալ

Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը. Aravot.am

Արցախից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված շուրջ 4500 թափուր աշխատատեղերին

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Թաթուլ Հակոբյան

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Արցախցի ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել ՀՀ բուհերում. ՀՀ ԿԳՄՍ խոսնակ

Search