Հունիսի 5-7 տեղի է ունցել Եվրոպայի խորհրդի դեսպանների մակարդակով գումարվող պատվիրակների կոմիտեի նիստը։
Եվրադատարանը զգուշացնում է, որ Թուրքիային կհեռացնի անդամությունից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Թուրքիան կհեռացվի անդամությունից, եթե «ահաբեկչության մեղադրանքով» բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը և ցմահ ազատազրկման դատապարտված Օսման Քավալան ազատ չարձակվեն», գրում է ermenihaber.am-ը:
Նախկինում ևս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քանիցս նախազգուշացրել է Թուրքիային վերոնշյալ անձանց ազատ արձակելու համար։
Հիշեցնենք որ, Սելահաթթին Դեմիթաշը 2016-ից գտնվում է Էդիրների բանտում։ Նա մեղադրվում է զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու մեջ։
Իսկ Օսման Քավալան անազատության մեջ է 2017-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2016-ի Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու և Գեզի այգու հակաիշխանական ցույցերը կազմակերպելու հետ։