Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ծովափնյա հյուրանոցներից մեկի վրա գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ:
Սոմալիում զինյալները հարձակվել են հյուրանոցի վրա, առնվազն 9 զոհ կա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, զոհվածների թվում 6 խաղաղ բնակիչ է և անվտանգության ուժերի 3 ներկայացուցիչ։ Նշվում է, որ սպանվել է հյուրանոցի վրա հարձակվածներից 7-ը։