Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև

Կալիֆոռնիան ներկայացնող դեմոկրատ սենատոր Ալեքս Փադիլլան և Ֆլորիդայից նրա հանրապետական գործընկեր Մարկո Ռուբիոն ԱՄՆ Սենատ են ներկայացրել երկկուսակցական բանաձև, որը կոչ է անում Միացյալ Նահանգներին ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ` Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու համար

ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև

ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Amerikayidzayn.com-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Թվիթերյան գրառմամբ Փադիլլան նշել է. «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ավելի քան 100 հազար հայերի զրկել է առաջին անհրաժեշտության ապրանքներից։ Անմարդկային է և անընդունելի: Ահա թե ինչու ես հենց նոր ներկայացրեցի երկկուսակցական բանաձև, որը դատապարտում է այս շրջափակումը և կոչ անում Միացյալ Նահանգներին անհապաղ քայլեր ձեռնարկել»: Սենատոր Մարկո Ռուբիոն ևս թվիթերյան գրառմամբ անդրադարձել է բանաձևին. «Հպարտ եմ միանալ սենատոր Ալեքս Փադելլային՝ երկկուսակցական բանաձև ներկայացնելու հարցում, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։ ԱՄՆ-ը պետք է օգնի վերջ դնել այս հումանիտար ճգնաժամին»:
Օրենսդրական նախաձեռնությունը, մասնավորապես, կոչ է անում ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Լաչինի շրջափակման և հայերի իրավունքների խախտումների մեջ պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաև հորդորում է Բայդենի վարչակազմին դադարեցնել ամեն տեսակի ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ ամբողջապես կիրառելով 907-րդ բանաձևով նախատեսված դրույթները:
Հիշեցնենք, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն այս մարտին հայտնել էր «Ազատություն» ռադիոկայանին, թե Վաշինգտոնը չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով:
«Միացյալ Նահանգները չի դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի շարունակական շրջափակման համար: Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Այստեղ եմ, որպեսզի աշխատեմ երկու կողմների հետ` խաղաղությանը նրանց մոտեցնելու համար: Պատժամիջոցները կլինեին շատ անարդյունավետ: Այս պահին դա անգամ չի էլ քննարկվում»,- հայտարարել էր ամերիկացի դիվանագետը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը ստանալու վերաբերյալ

Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը. Aravot.am

Արցախից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված շուրջ 4500 թափուր աշխատատեղերին

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Թաթուլ Հակոբյան

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Արցախցի ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել ՀՀ բուհերում. ՀՀ ԿԳՄՍ խոսնակ

Search