Artsakhpress

Սպորտ

Մանչեսթեր Սիթի-Ինտեր․ առաջին խաղակեսից հետո

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպման առաջին խաղակեսը։

Մանչեսթեր Սիթի-Ինտեր․ առաջին խաղակեսից հետո

Մանչեսթեր Սիթի-Ինտեր․ առաջին խաղակեսից հետո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպման առաջին 45 րոպեներից հետո լուսատախտակին նույն թվերն են, ինչ խաղի մեկնարկից առաջ՝ 0-0։  Առաջին խաղակեսում լուրջ կորուստ ունեցավ Գվարդիոլայի թիմը․ հանդիպման 36-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց թիմի առանքային ֆուտբոլիստներից մեկը՝ Կևին դե Բրույնեն։ Նրան փոխարինեց Ֆիլ Ֆոդենը, գրում է armsport.am-ը:
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» երբեք չի հաղթել ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։ Թիմը երկրորդ անգամ է խաղում եզրափակչում։ «Ինտերի» համար այս եզրափակիչը 6-րդն է․ թիմը երեք անգամ դարձել է գավաթակիր՝ 1964, 1965 և 2010 թվականներին։
Ի դեպ, 2022/23 Չեմպիոնների լիգայի եզրափակիչը թարմացրել է մրցաշարի ռեկորդը՝ հանդիպմանը մասնակցող ֆուտբոլիստների ազգությունների քանակով։ «Ման․Սիթիի» և «Ինտերի» մեկնարկային կազմերը ներառում էին 15 տարբեր ազգությունների ֆուտբոլիստներ (Անգլիա, Իտալիա, Բրազիլիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Նիդեռլանդներ, Իսպանիա, Բելգիա, Նորվեգիա, Գերմանիա, Կամերուն, Թուրքիա, Խորվաթիա, Արգենտինա, Բոսնիա և Հերցեգովինա), ինչը մրցաշարի նոր ռեկորդ է։
Այսօր առաջին անգամ պատմության մեջ ՉԼ-ի եզրափակչին կարող է մասնակցել նաև հայ ֆուտբոլիստ։ «Ինտերի» հայտացուցակում ընդգրկված է Հենրիխ Մխիթարյանը, որը ևս հնարավոր է մասնակցի հանդիպմանը՝ դուրս գալով փոխարինման։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը ստանալու վերաբերյալ

Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը. Aravot.am

Արցախից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված շուրջ 4500 թափուր աշխատատեղերին

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Թաթուլ Հակոբյան

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Արցախցի ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել ՀՀ բուհերում. ՀՀ ԿԳՄՍ խոսնակ

Search