Artsakhpress

Ռազմական

Բազմազավակ հայրեր, տեղահանված և ծրագրավորող դառնալու երազանքով ուսանող. ովքե՞ր էին զոհված զինծառայողները

Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ հունիսի 28-ին ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված Երվանդ Թադևոսյանը ծնվել է Ստեփանակերտում:

Բազմազավակ հայրեր, տեղահանված և ծրագրավորող դառնալու երազանքով ուսանող. ովքե՞ր էին զոհված զինծառայողները

Բազմազավակ հայրեր, տեղահանված և ծրագրավորող դառնալու երազանքով ուսանող. ովքե՞ր էին զոհված զինծառայողները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Երվանդ Թադևոսյանի ընտանիքը Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվել էր Քաշաթաղի շրջանից՝ կրկին հաստատվելով Ստեփանակերտում: Երվանդը զինվորագրվել է հայրենիքի պաշտպանությանը: Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով նրա ընտանիքը մնացել էր Հայաստանի Հանրապետությունում՝ զրկված լինելով վերամիավորվելու հնարավորությունից:
 
ՊԲ զինծառայողներ Արմո Աբգարյանը և Գագիկ Բալայանը Արցախի Մարտունու շրջանի Գիշի համայնքից էին: Համայնքի ղեկավար Սերոբ Աղաբեկյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Արմո Աբգարյանը 54 տարեկան էր, Գագիկ Բալայանը՝ 36:
 
«Երկուսն էլ կամավորագրվել էին հայրենիքի պաշտպանությանը: Բացի այդ, նաև զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով: Բազմազավակ ընտանիքի հայրեր են, ունեն անչափահաս երեխաներ: Չարչարվող, չարքաշ մարդիկ էին, դժվար ապրող։ Գագիկը զոհվածի որդի է, հայրն 90-ականներին էր զոհվել։ Արմոն էլ դժվար կյանք է ապրել. անցած տարի նրա երեխան հիվանդացել էր՝ նույնիսկ դրամահավաք էինք արել համայնքում, որպեսզի փրկենք փոքրիկի կյանքը։ Ընտանիքի հիմնական կերակրողն իրենք էին։ Արմոյի որդին, հոր զոհվելու պահին, դիրքում՝ նրա մոտ է եղել»,-պատմել է համայնքի ղեկավարը:
 
Հիշեցնենք, որ Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ հունիսի 28-ին ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը և Գագիկ Բալայանը:
 
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող, 19-ամյա Սամվել Թորոսյանն էլ ծնվել և մեծացել է Ստեփանակերտում:
 
Քույրը՝ Մարիամ Գրիգորյանը, մեզ հետ զրույցում պատմել է, որ սովորում էր մայրաքաղաքի Մեսրոպ Մաշտոց համալսարանում:
 
«Հետաքրքրված էր տեղեկատվական տեխնոլոգիաներով: Այս տարվա դեկտեմբերին կդառնար 20 տարեկան: Ուզում էր ծրագրավորող դառնալ, դեռևս դպրոցական տարիներից էր սիրում և հետաքրքրվում այդ ոլորտով: Մտավորական ու ավանդապաշտ ընտանիքի որդի է նա: Շատ մարդամոտ էր, ընկերասեր: Կյանքի ամենադժվար պահերին էլ միշտ մեծի պես կանգնած էր թե՛ ծնողների, կրտսեր քրոջ, հարազատների ու թե՛ իր շրջապատի մարդկանց կողքին», - պատմել է Մ. Գրիգորյանը:

     

Քաղաքական

Մակրոնը փորձում է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել. Պետդումայի նախագահ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փորձելով պահպանել իր իշխանությունը, ավելի լավ բան չի մտածել, քան փորձել հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ։

Միրզոյանն ու Բայրամովն այսօր կհանդիպեն Բեռլինում

Մյունխենում փետրվարի 17-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր և վաղը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունները կհանդիպեն Բեռլինում։

Բաքուն շարունակում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին. Միրզոյանը՝ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում

Հարավային Կովկասում անվտանգային իրադրությունը մնում է անկայուն, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունից:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով. Սամվել Շահրամանյան

Մակրոնն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ ու անարգել վերադարձը

Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

Search