Artsakhpress

Մշակույթ

Հայկական լավաշը ներառվել է աշխարհի լավագույն հացերի թոփ-10-ում

Հայկական լավաշն ընդգրկվել է աշխարհի լավագույն հացերի թոփ-10-ում։ Ըստ TasteAtlas խոհարարական ուղեցույցի՝ այն զբաղեցնում է 9-րդ տեղը:

Հայկական լավաշը ներառվել է աշխարհի լավագույն հացերի թոփ-10-ում

Հայկական լավաշը ներառվել է աշխարհի լավագույն հացերի թոփ-10-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ,  վարկանիշը հրապարակվել է TasteAtlas-ի Twitter-ի էջում:
Առաջին տասնյակում տեղ է գտել նաև այն հացամթերքը, որն ավանդաբար պատրաստվում է Իրանում, Չինաստանում, Թուրքիայում և այլն:
Նշենք, որ դեռևս 2014 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն հայկական լավաշի պատրաստման և օգտագործման ավանդույթը ներառել էր մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը զբաղեցրել է 90-րդ տեղը (3,80 միավոր) 2022 թվականի աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշում՝ ըստ TasteAtlas-ի։
Հայկական հայտնի ուտեստների շարքում նշված են լավաշը, տոլման, հարիսան, ղափաման:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ գործադիր տնօրեն, Հայաստանի խոհարարների ասոցիացիայի հիմնադիր, WorldSkills Armenia ազգային թիմի փորձագետ Արբի Կարախանին այս տարվա փետրվարին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանը պետք է լրջորեն զբաղվի ազգային խոհանոցի մասսայականացմամբ և երկրի սահմաններից դուրս մրցունակ, պրոֆեսիոնալ կադրերի պատրաստմամբ:
Կարախանիի խոսքով՝ TasteAtlas-ի նման հարթակները մեծամասամբ ագրեգատներ են, որոնք հիմնված են տարբեր սոցիալական ցանցերում վիճակագրական տվյալների վրա։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը․ Դավիթ Բաբայան

Search