Artsakhpress

Քաղաքական

Ստեփանակերտում Արցախի ապաշրջափակման նպատակով բողոքի ակցիա է կազմակերպվել

Այսօր՝ հուլիսի 12-ին Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման մասնակիցները Ստեփանակերտում բողոքի ակցիա են նախաձեռնել՝ հանրությանը միանալու կոչ  անելով։ 

Ստեփանակերտում Արցախի ապաշրջափակման նպատակով բողոքի ակցիա է կազմակերպվել

Ստեփանակերտում Արցախի ապաշրջափակման նպատակով բողոքի ակցիա է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նախաձեռնության հեղինակ, հանրային գործիչ Արթուր Օսիպյանի խոսքով՝ Ադրբեջանը հստակ նշում է իր նպատակը՝ Արցախի ժողովրդին սովի մատնել և ստիպել ինտեգրվել.  միակ ելքն  ամեն գնով միջանցքը բացելն է:

Нет описания.

«Շրջաններից ևս ցանկություն են հայտնել միանալ մեր նախաձեռնությանը,  բայց այս ծանր պայմաններում դա  հնարավոր չէ։ Այդ պատճառով պետք է դիմենք պատկան մարմիններին, որպեսզի տրամադրեն վառելիք կամ 
 տրանսպորտ, որ մեր հայրենակիցները միանան մեզ։ Ով  դեմ է կենաց պայքարին,  Արցախի  թշնամին է։ Եթե ռուսները մեզ չօգնեն այս հարցում, մենք կդիմենք վճռական քայլերի»,-նշել է Ա. Օսիպյանը։
Нет описания.
Նախաձեռնող խմբի անդամ  Դավիթ Վանյանը մեզ հետ զրույցում ասել է, որ Միջանցքի ապաշրջափակման համաժողովրդական շարժման նպատակն է  հայտարարել միջանցքը բացելու արշավ։

Нет описания.

«Եկել է պահը, որ մենք ցույց տանք մեր միասնականությունը, ցույց տանք, որ մենք անտարբեր չենք ստեղծված իրավիճակի, մեր երեխաների ապագայի, մեր ճակատագրի հանդեպ։ Մեր հավաքին են միացել զոհված հերոսների մայրեր, կանայք ու երեխաներ։ Լռելով ոչնչի չենք հասնի, մենք մեր ձայնը պետք է լսելի դարձնենք աշխարհին։ Խանութներում սննդամթերք գրեթե չկա, մեր  երեխաները քաղցի  շեմին են։ Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը»,-ասել է Դ. Վանյանը։

Нет описания.

Нет описания.

Нет описания.


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

Հարցուպատասխան Արտակ Բեգլարյանի հետ. Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը քննարկում է իր հայրենի տարածքում տեղի ունեցած մարդու իրավունքների ճգնաժամը. National Journal

Սամվել Շահրամանյանին կանչել են Հայաստանի քննչական կոմիտե. փաստաբան

Ֆրանսիայում դատարանը կալանք է սահմանել Սամվել Կարապետյանի 120 միլիոն եվրո արժողությամբ վիլլայի նկատմամբ

Արցախի իշխանությունները ցավում են «24News.am»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար

ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 43 տոկոսով. ինչ է արտահանվել ու ներմուծվել

Երուսաղեմի հայերը դատարանում վիճարկում են «Կովերի պարտեզը» իսրայելական ընկերությանը հանձնելը

Search