Artsakhpress

Քաղաքական

Ցանկացած զիջում՝ այլևս մեր երեխաների կյանքի գնով է, որը երբեք սակարկության առարկա չենք դարձնելու. Գուրգեն Ներսիսյան

Այսօր արցախցին ելել է հայտարարելու, որ բավ է. Ադրբեջանն ու աշխարհն ուզում են Արցախը դարձնել զոհասեղան, որի վրա դրված է մեր հայրենակիցների, մեր երեխաների կյանքը և մենք դա թույլատրել չենք կարող:

Ցանկացած զիջում՝ այլևս մեր երեխաների կյանքի գնով է, որը երբեք սակարկության առարկա չենք դարձնելու. Գուրգեն Ներսիսյան

Ցանկացած զիջում՝ այլևս մեր երեխաների կյանքի գնով է, որը երբեք սակարկության առարկա չենք դարձնելու. Գուրգեն Ներսիսյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Եթե 2022 թվականի դեկտեմբերի 12-ին արցախցին ստիպված էր թերսնվել, եթե առողջական խնդիրներ ունեցող մեր տարեցները, երեխաները, ծնողները հարկադրված էին անցնել ծանրագույն կենսական խնդիրների միջով, ապա 2023 թվականի հունիսի 15-ից մեր ժողովրդին կանգնեցրել են ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի առաջ:

Գրեթե մեկ ամիս է, ինչ Արցախը ապրում է ներքին ռեսուրսների հաշվին: Այդ ընթացքում մեր բոլորիս համատեղ ջանքերով փորձել ենք իրավիճակը պահել այնպես, որպեսզի Արցախի շրջափակման այս ծանրագույն հետևանքները նվազագույն ազդեցությունն ունենան արցախցու վրա՝ հույս ունենալով, որ ամենակարճ ժամկետում միջազգային հանրությունը, ՌԴ-ն, ՀՀ-ն վճռական քայլեր կձեռնարկեն այս մահաբեր աղետի ընթացքը կանգնեցնելու համար: Բայց պարզվեց, որ բոլորն ընդամենը դիտորդի կարգավիճակով են հետևում այդ ամենին»,-նշեց պետնախարարը՝ հավելելով, որ այսօր իրավիճակն արդեն օրհասական է, իսկ յուրաքանչյուր վաղվա օրը լինելու է էլ ավելի ծանր ու դժվար:

Նրա խոսքով՝ արդեն կան առողջապահական բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ համայնքներ հաջորդաբար զրկվում են խմելու ջուր ունենալու հնարավորությունից: Մայրաքաղաքից հեռու գյուղական համայնքների բնակիչները դարձել են գերիներ և շատերի՝ շրջկենտրոնների ու մայրաքաղաքի հետ միակ կապը, հեռախոսազանգն է: Շուշիի շրջանի մեր գյուղերի բնակիչները դարձել են պատանդ՝ իր ծայրահեղ բոլոր դրսևորումներով: Սկզբնական շրջանում կրճատվել, իսկ հիմա դադարեցվում են միջհամայնքային ուղևորափոխադրումները, մանկապարտեզներում երեխաները գրեթե չեն սնվում, հիվանդանոցներում հիվանդներին տրվում է չնչին քանակի սնունդ: Օրեր անց չեն աշխատելու շտապօգնության մեքենաները, մարդիկ ունենալու են տարրական դեղորայքի անհասանելիության խնդիր:

«Ես հիմա հարց եմ ուզում ուղղել միջազգային հանրությանը, Հայաստանի Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը՝ ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչին եք սպասում: Ուզու՞մ եք այս հրապարակում մենք մարդկանց դիակներ ունենանք՝ որ արձագանքեք: Ուզում եք օրեր առաջ մեր երկրում մանկահասակների մահվան դեպքի կրկնություններ լինե՞ն, որ խելքի գաք: Եվ ես ձեր բոլորի անունից ասում եմ՝ բավական է: Արդեն երրորդ տարին է՝ արցախցին համբերատար կրում է ամենատարբեր բնույթի տառապանքներ: Ամեն օր մեր մայրերն ու քույրերն իրենց արցունքները թաքցնելով նայում են իրենց երեխաների աչքերին և պատասխանատվության տակ խեղդվելով, ընտրություն անում և ամեն անգամ անվերապահորեն ընտրում հայրենիքը, մեր Արցախը:

Մենք ուշիուշով հետևում ենք աշխարհի այս կամ այն կետում կազմակերպվող հանդիպումների արդյունքներին: Հետևում ենք, թե ինչպես են միմյանցից խլում այս կամ այն քննարկման հարթակը, նախաձեռնությունների պայքար տանում, միջնորդական ջանքերի մարտեր վարում: Հետևում ենք, բայց ոչ արդյունքն ենք տեսնում, ոչ՝ ազդեցությունն զգում, իսկ երբ այդ հանդիպումներում հանկարծ առաջանում են տարաձայնություններ, անհամաձայնություններ և հարկ է լինում որևէ մեկի վրա ճնշում գործադրել, ապա մուրճի ողջ հարվածն իջնում է արցախցու գլխին:

Եվ նորից ձեր բոլորի անունից ուզում եմ գոռալ՝ մենք արդեն հասել ենք համբերության եզրագծին և այլևս զրկանքների հաշվին ի վիճակի չենք ձեզ ընձեռելու քաղաքական մանրևրեր կատարելու հնարավորություններ: Մենք այլևս ի վիճակի չենք ինքնամոռաց տանջվելու՝ ձեզ՝ ձեր երկրներում ծագած խնդիրներն առավել հանգիստ պայմաններում հաղթահարելու համար: Ի վիճակի չենք, որովհետև այլևս հյուծվելու տեղ չունենք: Որովհետև ցանկացած զիջում՝ այլևս մեր երեխաների կյանքի գնով է՝ Արցախի 30 հազար երեխաների կյանքի գնով:

Մենք մեր երեխաների կյանքը երբեք սակարկության առարկա չենք դարձնելու»,-շեշտել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: Ցանկացած զիջում՝ այլևս մեր երեխաների կյանքի գնով է, որը երբեք սակարկության առարկա չենք դարձնելու:


     

Քաղաքական

Մակրոնը փորձում է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել. Պետդումայի նախագահ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փորձելով պահպանել իր իշխանությունը, ավելի լավ բան չի մտածել, քան փորձել հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ։

Միրզոյանն ու Բայրամովն այսօր կհանդիպեն Բեռլինում

Մյունխենում փետրվարի 17-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր և վաղը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունները կհանդիպեն Բեռլինում։

Բաքուն շարունակում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին. Միրզոյանը՝ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում

Հարավային Կովկասում անվտանգային իրադրությունը մնում է անկայուն, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունից:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով. Սամվել Շահրամանյան

Մակրոնն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ ու անարգել վերադարձը

Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

Search