Artsakhpress

Մշակույթ

Թուրքական մամուլն անդրադարձել է Անիի ավերակներին, հոդվածում խոսվում է Անիի հայկական լինելու մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային ժառանգության ցանկում ներառված միջնադարյան հայկական քաղաքամայր Անին հերթական անգամ հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։  

Թուրքական մամուլն անդրադարձել է Անիի ավերակներին, հոդվածում խոսվում է Անիի հայկական լինելու մասին

Թուրքական մամուլն անդրադարձել է Անիի ավերակներին, հոդվածում խոսվում է Անիի հայկական լինելու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
 
«Son Dakika»  լրատվական կայքում հրապարակված հոդվածում Անին ներկայացվում է որպես «Քաղաքակրթությունների օրրան», «Խաղաղության քաղաք», «Հազարումի եկեղեցիների քաղաք» և «Քառասուն դարպասների քաղաք»։ Նշված է, որ Անին իր պատմաճարտարապետական գեղեցկությամբ գրավում է ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը:
 
Ուշագրավ է, որ հոդվածում բացահայտորեն խոսվում է Անիի հայկական լինելու մասին։ Տրվում է հետևյալ ձևակերպումը. «Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող Անին 961-1045 թվականներին ծառայել է որպես հայ տիրակալների մայրաքաղաք»։
 
2012թ. Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության միջանկյալ ցանկում, իսկ 2016թ. ներառվել է Համաշխարհային ժառանգության ցանկում։
 
Հոդվածում տեղ են գտել նաև թուրք այցելուների մեկնաբանությունները։ Անկարայից ժամանած մի զբոսաշրջիկ ասում է․ «Ես եկել եմ Անկարայից, առաջին անգամ եմ այստեղ, հիանալի վայր է, բոլորին խորհուրդ եմ տալիս գալ»:
 
Հայաստան-Թուրքիա սահմանը բաժանող Ախուրյան (թուրք․՝ Արփաչայ) գետի արևմտյան ափին գտնվող Անին, ըստ թուրքական կայքի հրապարակման, նախկինում եղել է ռազմական խիստ արգելքի գոտի, և ոչ ոք այնտեղ այցելելու հնարավորություն չի ունեցել։ Արգելքի վերացումից հետո Անին գրավել է ողջ աշխարհի ուշադրությունը՝ դառնալով տուրիստական այցելությունների գլխավոր պատճառը Կարսում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը․ Դավիթ Բաբայան

Search