Սանկտ-Պետերբուրգի Դ. Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում տեղի ունեցավ տոնական համերգ, որը նվիրված էր Հարենական Մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին:
Սանկտ-Պետերբուրգում կայացավ տոնական համերգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Համերգին հրավիրված էին պատերազմի ու աշխատանքի վետերաններ, Լենինգրադի շրջափակումը վերապրած տարեցներ, այդ թվում նաև Սանկտ Պետերբուրգում բնակվող, քաղաքի պաշտպանության և նրա ազատագրության մարտերում կռված պատերազմի հայ վետերաններ,նրանց ընտանիքների անդամներ:
Սանկտ-Պետերբուրգից «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ համերգից առաջ վետերաններին ողջունեց Սանկտ-Պետերբուրգի Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի երիտասարդ գեղարվեստական ղեկավար, Ռիմսկի Կորսակովի անվան կոնսերվատորիայի չորրորդ կուրսի ուսանող, խոստումնալից դիրիժոր Միհրան Աղաջանյանը: «Մենք,- ասաց նա,- շնորհավորելով տոնի կապակացությամբ,-գլուխ ենք խոնհարում Ձեր առջև,Դուք հաղթելով ոխերիմ թշնամուն, մեզ՝ երիտասարդ սերնդի համար, ապահովեցիք այսօրվա խաղաղ ու հանգիստ կյանքը: Հայ ժողովուրդն առաջինն էր, որ տեսավ ու վերապրեց նորելուկ ֆաշիզմի պատճառած ողբերգությունը: Օսմանյան Թյուրքիայում այդ գաղափարախոսության զոհը դարձան մեկուկես միլիոն հայեր: Ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը գերմանական ֆաշիզմի դեմ մարտնչելու համար ռազմաճակատ ուղարկեց մոտ 600 հազար հայորդիների, որոնց կեսն իր կյանքը զոհաբերեց հանուն հաղթանակի»:
Ապա Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը, որի կազմում հիմնականում ընդգրկված են կոնսրվատորիայի ուսանող և ասպիրանտ երաժիշտներ, մեծ վերելքով կատարեց Սերգեյ Ռախմանինովի նվագախմբի և դաշնամուրի համար գրած 2-րդ կոնցերտը, Դմիտրի Շոստակովիչի 7-րդ՝ Լենինգրադյան սիմֆոնիան: Դահլիճը երկարատև, բուռն ծափահարություններով էր արտահայտում իր զգացումները: Հավելենք, որ Շոստակովիչը իր հռչակավոր ստեծագորությունը գրել է շրջափակման մեջ գտնվող Լենինգրադում, և առաջին անգամ այն հնչել է պատերազմի ամենածանր օրերին՝ 1942 թվականին, շրջափակված քաղաքի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: Ականատեսների վկայությամբ համերգի օրը ֆիլհարմոնիայի շենքի ողջ տարածքը օդային հարվածներից պաշտպանելու համար գտնվել էր հակաօդային պաշտպանության հսկողության տակ: