Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի պետդրամթատրոնը հաղթահարելով շրջափակման դժվարությունները պատրաստվում է նոր ներկայացման 

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը պատրաստվում է նոր ներկայացման՝  ֆրանսահայ գրող Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» վեպի հիման վրա:

Ստեփանակերտի պետդրամթատրոնը հաղթահարելով շրջափակման դժվարությունները պատրաստվում է նոր ներկայացման 

Ստեփանակերտի պետդրամթատրոնը հաղթահարելով շրջափակման դժվարությունները պատրաստվում է նոր ներկայացման 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել է բեմադրող, Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը:

«Չնայած ստեղծված ծանր իրավիճակին թատրոնը շարունակում է գործել, քանի որ մշակույթն առանձնակի կարևորություն ու նշանակություն ունի հատկապես այնպիսի ծանր իրավիճակում, որում հայտնվել ենք:  Մենք ստիպված ենք փորձերը համապատասխանեցնել հովհարային անջատումներին, որպեսզի մինչև այս ամսվա վերջ կարողանանք հանդիսատեսին ներկայացնել բեմադրությունը:  Մեր թատրոնում «Գիշատիչների խնջույքը» բեմադրվել է նաև Արցախյան շարժման օրերին, երբ գոյաբանական  խնդիր էր ծառացել մեր ժողովրդի առջև։ Նոր տարբերակով այն կրկին ներկայացնելու ընտրությունը պատահական չէ, քանի որ  շրջափակման մեջ հայտնված արցախցիները  համառ պայքար են մղում և ծանր կացության մեջ պետք է ընտրություն կատարեն՝ մնալով  իրենց  կոչման բարձրության վրա»,-ասաց Ք. Հարությունյանը

Նշենք, որ «Գիշատիչների խնջույքը» ստեղծագործությունը 2-րդ աշխարհամարտի տարիներին օկուպացված Փարիզում բնակվող  բարեկամների մասին է, ովքեր ծանր ընտրություն կատարելու առջև են կանգնում: Ներկայացման հիմքում ընկած պատմությունը   բարդ իրավիճակում՝ մարդկային որակները պահելու դժվարությունների վերաբերյալ է, որը  բացահայտում է մարդկային տեսակը, որը դիմակազերծվելով ցույց է տալիս իր  մեջ ապրող գիշատչի բնազդը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը․ Դավիթ Բաբայան

Search