Artsakhpress

Սփյուռք

Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին՝ համաշխարհային մշակութային ժառանգություն

Ներկայումս Թուրքիայի Վան և Բիթլիս նահանգների միջև գտնվող Վանա լճի չորս կղզիներից մեկի՝ Ախթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին 84-րդն է Թուրքիայի տարածքում գտնվող մշակութային կոթողների թվում, որոնք գրանցված են «UNESCO»-ի համաշխարահային մշակութային ժառանգության ցուցակում։

Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին՝ համաշխարհային մշակութային ժառանգություն

Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին՝ համաշխարհային մշակութային ժառանգություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Եկեղեցին կառուցվել է 915-921թթ-ին Բագրատունյաց թագավոր Գագիկ 1-ինի հրամանով՝ Սուրբ Խաչի մասունքը պահպանելու նպատակով: Մասունքը 7-րդ դարից հետո բերվել էր Վան՝ լինելով նախ Երուսաղեմում, ապա Իրանում:

10-րդ դարում կառուցված եկեղեցին միջնադարյան հայկական ճարտարապետության վառ օրինակներից մեկն է: Հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելի կողմից կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին հայտնի է իր բազմազան քանդակներով:

Եկեղեցին Թուրքիայի Հանրապետության օրոք վերանորոգվել է 2005-ին և 2007-ին, իսկ 2015-ի ապրիլի 13-ին գրանցվել «UNESCO»-ի համաշխարահյին ժառանգության ցուցակում:

Նշենք, որ ամեն տարի եկեղեցում անկացվում է պատարագ հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկին՝ «Սուրբ Խաչի»-ին (խաչվերաց) նախորդող կիրակի օրը, որն էլ տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում: Պատարագին ներկա է գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս, սակայն այն իրականացնում է Պոլսո Հայոց պատրիարքը:

2023-ին Սուրբ Խաչում պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 10-ին:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը․ Դավիթ Բաբայան

Search