Artsakhpress

Քաղաքական

Միշտ էլ կարելի է լուծումներ գտնել Հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու պայքարը շարունակելու համար.Արտակ Բեգլարյան

րցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել` հորդորելով տուրք չտալ ադրբեջանական և որոշ այլ արտաքին ուժերի կողմից  տեղեկատվական դաշտ նետված «Արցախի ժողովրդի զանգվածային տարհանման» օրակարգին։

Միշտ էլ կարելի է լուծումներ գտնել Հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու պայքարը շարունակելու համար.Արտակ Բեգլարյան

Միշտ էլ կարելի է լուծումներ գտնել  Հայրենիքում ազատ ու արժանապատիվ  ապրելու  պայքարը շարունակելու համար.Արտակ Բեգլարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայտարարության մեջ ասված է.

«Պարզապես խնդրում, հորդորում և նույնիսկ պահանջում եմ տուրք չտալ ադրբեջանական և որոշ այլ արտաքին ուժերի կողմից վաղուց տեղեկատվական դաշտ նետված «Արցախի ժողովրդի զանգվածային տարհանման» օրակարգին և չտարածել նմանաբովանդակ նյութեր ու կոչեր: Դա որևէ կերպ լուծում չէ այս իրավիճակում, դա փախուստ է Հայրենիքից և ազգային, քաղաքացիական ու մարդկային պատասխանատվությունից նախկին, ներկա ու ապագա սերունդների առջև: Ադրբեջանի ցեղասպան իշխանությունների գլխավոր ցանկությունը հենց դա է՝ հնարավորինս ցածր գնով մեզ մղել զանգվածային արտագաղթի՝ ցեղասպանության պատասխանատվությունն առերևույթ գցելով մեզ վրա:

Արցախի ժողովրդի միակ օրակարգը պետք է լինի Արցախում ապրելն ու պայքարելը, ինչպես արել են մեր նախնիները տարբեր դարաշրջաններում: Իսկ յուրաքանչյուր անձ ու ընտանիք իրավունք ունի ինքն իր ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնելու. ով գնում է, բարով գնա, բայց չպետք է որևէ կերպ խթանի արտագաղթի զանգվածային վարքը:

Որքան էլ զրկանքներն ու դժվարությունները ծանր լինեն, միևնույն է՝ միշտ էլ կարելի է լուծումներ գտնել սեփական Հայրենիքում ազատ ու արժանապատիվ կերպով ապրելու նպատակով պայքարը շարունակելու համար:

Հ.Գ. այս թեմային երկար ժամանակ խուսափում էի անդրադառնալ, սակայն վերջին օրերի տեղեկատվական միտումների համատեքստում ստիպված եմ հրապարակայնորեն խոսել դրա շրջանառության անթույլատրելիության մասին»։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով. Սամվել Շահրամանյան

Մակրոնն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ ու անարգել վերադարձը

Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

Search