Artsakhpress

Մշակույթ

Վենետիկում մեկնարկում է 80-րդ հոբելյանական կինոփառատոնը

Վենետիկի ծովածոցի Լիդո կղզում մեկնարկում է Վենետիկի 80-րդ միջազգային կինոփառատոնը, որին ներկա կգտնվեն բազմաթիվ կինոաստղեր․ ոմանք էլ, սակայն, չեն կարողանա գալ՝ ԱՄՆ-ում դերասանների և սցենարիստների գործադուլի պատճառով:

Վենետիկում մեկնարկում է 80-րդ հոբելյանական կինոփառատոնը

Վենետիկում մեկնարկում է 80-րդ հոբելյանական կինոփառատոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
Աշխարհի ամենահին կինոստուգատեսի հիմնական ծրագրին կնախորդեն միջոցառումներ՝ նվիրված դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդայի հիշատակին, որը մահացավ այս տարվա հունվարին` 95 տարեկան հասակում։ Հանդիսավոր բացման արարողությունը կսկսվի երեկոյան «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծի» պարգևատրմամբ՝ համաշխարհային կինոարվեստի բնագավառում ներդրած ավանդի և կարիերայի նվաճումների համար։ Պատվավոր մրցանակը շնորհվել է իտալական կինոռեժիսոր, սցենարիստուհի, «Գիշերային դռնապան» (The Night Porter, 1974) կուլտային ֆիլմի հեղինակ Լիլիանա Կավանիին։
Միջազգային ժյուրին ռեժիսոր Դեմիեն Շազելի գլխավորությամբ կգնահատի հիմնական մրցույթում ընդգրկված 23 կինոնկար։ Կինոփառատոնի հիմնական մրցանակների համար կպայքարեն Լյուկ Բեսոնի, Բրեդլի Կուպերի, Սոֆյա Կոպոլայի, Դեյվիդ Ֆինչերի ֆիլմերը։
Ամենասպասված ֆիլմերից է Ֆինչերի «Մարդասպանը» (The Killer) թրիլլերը Մայքլ Ֆասբենդերի մասնակցությամբ։ Հենց Վենետիկում 1999 թվականին ռեժիսորը ներկայացրեց իր կուլտային «Մարտական ​​ակումբ» ֆիլմը, որը բևեռացրեց քննադատների և հանրության կարծիքը։
Բեսոնը, որը 1990-ականների վերջին հայտնի դարձավ մարտաֆիլմերով, երկար ընդմիջումից հետո կներկայացնի նոր աշխատանք՝ «Դոգմենը» (Dogman)։
ԱՄՆ-ում դերասանների և սցենարիստների գործադուլն ազդել է կինոփառատոնի բացման ծրագրի վրա. այսպես, կազմակերպիչները ստիպված են եղել հանել Լուկա Գուադանինոյի «Հավակնորդները» կինոնկարը և այն փոխարինել Էդուարդո Դե Անջելիսի «Կապիտան» (Comandante) ֆիլմով։
Ըստ իտալական լրատվամիջոցների՝ Հոլիվուդում հայտարարված գործադուլի պատճառով Վենետիկ չի ժամանի դերասան Բրեդլի Կուպերը, որի երկրորդ ռեժիսորական աշխատանքը՝ «Մաեստրոն» (Maestro)` 20-րդ դարի կոմպոզիտոր Լեոնարդ Բեռնստայնի մասին, մասնակցում է հիմնական մրցույթին: Այդ նույն պատճառներով կարմիր գորգով չեն անցնի դերասաններ Էմմա Սթոունը, Մայքլ Ֆասբենդերը և Բենեդիկտ Քամբերբեչը։ Սպասվող արտասահմանցի հյուրերի թվում են Միքի Ռուրկը, Ֆանի Արդանը, Ադամ Դրայվերը, Մադս Միկելսենը, Լեա Սեյդուն և այլք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը ստանալու վերաբերյալ

Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը. Aravot.am

Արցախից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված շուրջ 4500 թափուր աշխատատեղերին

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Թաթուլ Հակոբյան

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Արցախցի ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել ՀՀ բուհերում. ՀՀ ԿԳՄՍ խոսնակ

Search