Artsakhpress

Սփյուռք

Աբխազիայում բացվել է հրդեհից հետո վերականգնված հայկական դպրոցը

Աբխազիայի Օչամչիրայի շրջանի Արագիչ գյուղի հայկական միջնակարգ դպրոցը, որը մարտին ամբողջությամբ այրվել էր հրդեհի հետևանքով, հանդիսավոր կերպով բացվել է Գիտելիքի օրվա նախօրյակին:

Աբխազիայում բացվել է հրդեհից հետո վերականգնված հայկական դպրոցը

Աբխազիայում բացվել է հրդեհից հետո վերականգնված հայկական դպրոցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, դպրոց է այցելել Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան։
«Սեպտեմբերի 1-ի նախաշեմին բացվել է հրդեհից հետո վերականգնված Արագիչ գյուղի դպրոցը: Պետության ղեկավարը շնորհավորել է աշակերտներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել մեկենասներին, որոնք մասնակցել են դպրոցի շենքի վերականգնմանը», - նշված է նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Բժանիան երախտագիտություն է հայտնել Օչամչիրայի շրջանի վարչակազմի ղեկավարությանը այրված ուսումնական հաստատությունը վերականգնելու հարցում ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև խորհրդարանի պատգամավոր Ռեզո Զանտարիային, որը ֆինանսական օգնություն է ցուցաբերել։
Մարտի 24-ին Արագիչ գյուղի միջնակարգ դպրոցը գրեթե լիովին այրվել էր, երկհարկանի շենքում հաջողվել էր մասամբ փրկել առաջին հարկի մի քանի սենյակներ։ Գյուղում ապրում է շուրջ 1000 մարդ, հիմնականում հայեր։ Արագիչի դպրոցի սաները մարտից մինչև հունիս սովորել են հարևան Աթարա գյուղի դպրոցում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը․ Դավիթ Բաբայան

Search