Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հայտարարել է, որ Ադրբեջանի հյուպատոսարանին կից՝ Ուիլշիր բուլվարի և Գրանվիլ պողոտայի խաչմերուկն անվանակոչվելու է «Արցախի Հրապարակ»:
Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց տեղի կունենա «Արցախի հրապարակ»-ի բացման արարողությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Բացման արարողությունը տեղի կունենա տեղի ժամանակով՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 13:30-ին, նշանակված վայրում:
Ադրբեջանի կողմից Արցախի իննամսյա ապօրինի շրջափակումը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Կրեկորյանին և քաղաքային խորհրդին դրդել է գնալ այս քայլին և այդ տարածքն անվանակոչել «Արցախի հրապարակ»:
Ըստ Կրեկորյանի՝ նախագահ Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինքենին իրավիճակը ներկայացնելու՝ իր և քաղաքապետ Քարեն Բասի համատեղ ջանքերը տապալվել են:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անվանելով «Բաքվի դահիճ», իսկ հյուպատոսությունում գտնվողներին որակելով որպես նրա «քարոզիչ»՝ Կրեկորյանն ափսոսանք է հայտնել Բայդենի վարչակազմի կողմից Արցախում տիրող սարսափելի իրավիճակի անտեսման կապակցությամբ, գրում է News.am-ը: