Artsakhpress

Սփյուռք

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները հավաք են անցկացրել․ քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 2-ին, Թբիլիսիում Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները հավաք են անցակցրել, որի ընթացքում քննարկվել է Արցախում արդեն 9 ամսից ավելի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը:

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները հավաք են անցկացրել․ քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները հավաք են անցկացրել․ քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հավաքին մասնակցել է նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը։

Տեղեկության համաձայն, որը տարածում է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը, հանդիպման մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին և արցախցիներին` մաղթելով ոգու ամրություն և տոկունություն` նման ծանր պայմաններին դիմագրավելու համար:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ՝ ներկաների կողմից ընդգծվել է Վրաստանի լրատվականների կողմից Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին ոչ բավարար լուսաբանման փաստը:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 2-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում կայացել է հանրահավաք՝ հաջակցություն Արցախի և արցախահայության։ Հանրահավաքը կազմակերպել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը․ Դավիթ Բաբայան

Search