Artsakhpress

Մշակույթ

Ադրբեջանական կողմը ոչնչացրել է Արցախյան առաջին պատերազմում Ավետարանոցի նահատակված քաջորդիներին նվիրված հուշարձանը

«2023 թվականի հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Շուշի քաղաք ուղևորվելիս այցելեց նաև օկուպացված Ասկերանի շրջանի Ավետարանոց (Չանախչի) գյուղ:

Ադրբեջանական կողմը ոչնչացրել է Արցախյան առաջին պատերազմում Ավետարանոցի նահատակված քաջորդիներին նվիրված հուշարձանը

Ադրբեջանական կողմը ոչնչացրել է Արցախյան առաջին պատերազմում  Ավետարանոցի նահատակված քաջորդիներին նվիրված հուշարձանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դատելով ադրբեջանական լրատվականների կողմից տարածվող տեսանյութից՝ Իլհամ Ալիևը Ավետարանոց գյուղի բարձր կետից դիտում է շրջակայքում իրականացվող շինարարական աշխատանքները: Որպես դիտակետ ընտրվել է գյուղի հարավարևելյան կողմում գտնվող հրվանդանը, որտեղ գտնվում է Կուսանաց անապատ։ Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։
«Նշենք, որ Ավետարանոց գյուղը Արցախի Վարանդայի մելիքության կենտրոնն էր, իսկ վանքը՝ Վարանդայի տիրակալներ Մելիք-Շահնազարյանների սրբավայրն ու տապանատունը:
Խորհրդային տարիներին Ավետարանոցի Կուսանաց անապատի տարածքում տեղադրվել էր Հայրենական Մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշարձան: 2013 թվականին վանքի տարածքը բարեկարգվել է, վերանորոգվել է եկեղեցին, տապանատունը: 2013 թվականին տարածքում տեղադրվել է նաև Արցախյան առաջին պատերազմում նահատակված Ավետարանոցի քաջորդիներին նվիրված հուշարձանը:
2020 թվականի հոկտեմբերի 27-ին գյուղն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Դեռևս 2021 թվականի հոկտեմբերի 7-ին տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները պղծում եկեղեցու և տապանատան տարածքը։
2021-2022 թվականներին ադրբեջանցիների կողմից նկարահանված որոշ տեսանյութերից հստակ երևում է, որ ադրբեջանական կողմը վնասել է հուշարձանը, գրություններով պատել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցրած հուշարձանը: Ընդ որում դա արվել է 2021-2022 թվականների միջակայքում, քանի որ 2020 և որոշ չափով 2021 թվականներին նկարահանված տեսանյութերում կոթողի վրա դեռ գրություններ չկան: Այս ամենն արվել է գյուղում և նրա շրջակայքում տեղակայված ադրբեջանցի զինվորականների կողմից։  Տեսանյութերում խոսող, մեկնաբություններ թողող անձինք ևս ադրբեջանցի զինվորականներ են:
2020-2022 թվականներին ներբեռնված տեսանյութերից երևում է, որ կանգուն է նաև 2013 թվականին Արցախյան առաջին պատերազմում զոհված Ավետարանոց գյուղի հերոսների հիշատակին կանգնեցված հուշարձանը: Տեսանյութերում թեև հուշարձանը մոտիկից նկարահանված չէ, սակայն տարածքի տեսարանները ցուցադրող հատվածներում այն երևում է։ Ավետարանոց գյուղի հերոսների հիշատակին կանգնեցված հուշարձանը տեսանելի էր նաև 2023 թվականի ապրիլի 23-ին ադրբեջանցի օգտատիրոջ կողմից տեղադրված տեսանյութում: Ստույգ ասել, թե երբ է նկարահանվել տեսանյութը, բարդ է, սակայն այն համացանցում հայտնվել է 2023 թվականի ապրիլին: Տեսանյութում հատկապես ուշադրություն է գրավում օգտատերերից մեկի մեկնաբանություն-հարցադրումը, թե ինչու դեռևս չեն քանդել խաչի արձանը: Ցավոք, համացանցում չկան ավելի նոր տեսանյութերը կամ լուսանկարներ, որտեղ երևա հուշարձանը: Հարկ ենք համարում նշել, որ առհասարակ նման բնույթի շատ տեսանյութեր հրապարակվում է Qarabağ Azərbaycandır յութուբյան օգտարոջ կողմից, որի տեսանյութերի զգալի մասը ներկայացնում են ադրբեջանցի զինվորականների վայրագություններն Արցախի օկուպացված շրջաններում:
Տեսանյութից երևում է, որ Ալիևը քայլում է վանքի տարածքում, սակայն տեսանյութն այնպես է նկարահանվել, որ երևում է միայն հրվանդանի հատվածը: Տարածքը դիտելու համար վերջինս կանգնում է համեմատաբար լայն մի հարթակում: Տեսանյութից ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը ոչնչացրել է Արցախյան առաջին պատերազմում նահատակված Ավետարանոցի բնակիչների հիշատակին կանգնեցված հուշարձանը:
Ադրբեջանական կողմի արված պաշտոնական նկարահանումները այնպես են արված, որ չեն երևում անգամ Կուսանաց վանքի շինությունները: Շեշտը դրված է Ադրբեջանի նախագահի քայլելու և տեսարանը դիտելու կադրերին: Հաշվի առնելով պաշտոնական ադրբեջանական քարոզչությունը և վերջին տարիների քաղաքականությունը, ըստ որի նման հուշարձանները համարվում են Ադրբեջանի համար «օկուպացիայի» խորհրդանիշ, հավանական է թվում, որ Իլհամ Ալիևի այցի կապակցությամբ հուշարձանը պարզապես ոչնչացրել են: Դժվար թե Ադրբեջանի նախագահը կանգներ, քայլեր կամ ինչ-որ բան աներ նման տեսակի հուշարձանի մոտ: Մյուս կողմից էլ, եթե այն պետք լիներ պահպանվեր քարոզչական նպատակով, ապա վստահաբար Ալիևը, ով շատ է սիրում ցուցադրական ելույթներ ունենալ, անպայման այն կօգտագործեր իր խոսույթում:
Հաշվի առնելով այս փաստերը, կարող ենք ենթադրել, որ 2023 թվականին, միգուցե ավելի վաղ հուշարձանը ոչնչացվել է: Նման դեպքերը 2020 թվականից հետո բավականին շատ են, ադրբեջանական կողմն անգամ չի էլ թաքցնում դա: Ասվածի լավագույն ապացույցը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 4-ին, ռուսական Կոմերսանտ լրատվականում լրագրող Կիրիլ Կրիվոշեևի հրապարակած ընդարձակ հոդվածն էր օկուպացված Թալիշ և Մատաղիս բնակավայրերից, որտեղ ադրբեջանցիները ուղիղ խոստովանում են, թե ինչ ճակատագիր է սպասվելու բոլոր հուշարձաններին:
Այս բնույթի հուշարձանները Արցախի հայության ինքնապաշտպանության, սեփական հայրենիքում ապրելու համար մղված պայքարի խորհրդանիշ են, ուստի պաշտոնական Ադրբեջանի տեսանկյունից այդ հուշարձանները չպետք է լինեն: Ավերումների, պղծումների փաստերը բացվում են աստիճանաբար, հաճախ պատահական արված տեսանյութերից և լուսանկարներից։
Մեր արձագանքը
Կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը շարունակում է հայկական հետքերի ոչնչացումն Արցախի գրավյալ շրջաններում: Օկուպացված Հադրութի շրջանի տարածքում ադրբեջանական կողմը իրականացնում է մեծածավալ ճանապարհաշինարարական, ռազմական բնույթ կրող ինժեներական աշխատանքներ, որոնք վտանգում են Հադրութի շրջանի բազմաթիվ հուշարձանները, ինչի մասին բարձրաձայնվել է բազմաթիվ անգամ։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի առաջին արձանագրության՝ գրավյալ տարածքներում արգելված է ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության համաձայնագրերի կողմից»։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը․ Դավիթ Բաբայան

Search