Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը, որը սեպտեմբերի 23-ին ելույթ է ունենալու Երևանի «Հրազդան» մարզադաշտում, ողջույններ է հղել հայ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն և ուժ:
Մտածում եմ ձեր մասին և իմ սերն եմ ուղարկում Հայաստանում, Արցախում և համայն աշխարհում հայ ժողովրդին. Սնուփ Դոգ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նա այս մասին գրել է ինստագրամյան էջում:
«Իմ սիրելի հայ ժողովուրդ, մտածում եմ ձեր մասին, և իմ սերն եմ ուղարկում Հայաստանում, Արցախում և համայն աշխարհում հայ ժողովրդին: Բոլորին մաղթում եմ սեր, խաղաղության և ուժ: Ես գալիս եմ, սեպտեմբերի 23-ին», - գրել է աստղը, հայտնում է Tert.am-ը: