Artsakhpress

Հասարակական

Կանադայում լույս է տեսել արցախցի գրողի գիրքը

Տորոնտոյի Altaspera հրատարակչությունում /գլխավոր խմբագիր -Բորիս Կրիգեր/ լույս է տեսել արցախցի գրող Աշոտ Բեգլարյանի «Պատերազմը ազգանուններ չի հարցնում» վերնագրով գիրքը, որում տեղ են գտել հեղինակի տարբեր տարիների գրված վիպակները և պատմվածքները:

Կանադայում լույս է տեսել արցախցի գրողի գիրքը

Կանադայում  լույս   է տեսել  արցախցի  գրողի  գիրքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՄԱՅԻՍԻԱՐՑԱԽՊՐԵՍ։ Գրքում  հայրենի երկրում ընթացող պատերազմի մասին  ստեղծագործություններ են։

Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց արցախցի գրող Աշոտ Բեգլարյանը , ստեղծագործությունների սյուժեները իրական են,  բազմակողմանի փոխանցում են պատերազմի և հետպատերազմյան տարիների մթնոլորտը:

Հեղինակը, ով մասնակցել է հայրենիքի պաշտպանությանը, գեղարվեստորեն ընդհանրացնում է իրադարձությունները, պատերազմը ներկայացնում հոգեբանական և սոցիալական տեսանկյուններից` ստեղծելով տիպիկ կերպարներ: Նրա հերոսները պայքարում են ոչ միայն պատերազմի և այլ չար դրսևորումների դեմ, այլ  թվում է, թե մարտահրավեր են նետում նույնիսկ ճակատագրին: Ժողովածուում  տեղ են գտել նաև մի քանի փիլիսոփայական պատմվածքներ:

Աշոտ Բեգլարյանը Արցախի և Հայաստանի գրողների միության անդամ է, մի քանի գրքերի հեղինակ, մի շարք լրագրողական և գրական միջազգային մրցանակների դափնեկիր: Նրա ստեղծագործությունները տպագրվել են Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Բելառուսիայում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Սլովակիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում՝   թարգմանվելով  տարբեր լեզուներով:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգից մինչև Մարտակերտ նոր ջրանցք կկառուցվի, կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար. Արայիկ Հարությունյանը՝ խոշորամասշտաբ ծրագրի մասին

«Ֆորբսը» հայուհուն ներառել է աշխարհի մինչև 30 տարեկան ամենաազդեցիկ մարդկանց ցանկում

Ես եմ «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» գողացված տարբերանշանի իրական հեղինակը. Վահե Ֆատտալի բաց նամակը

Արցախում շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար կազմակերպվել է միջոցառում

Ստեփանակերտում խոշոր մարզահամալիր կկառուցվի. Արայիկ Հարությունյանը բարեգործական նոր ծրագրերի մասին է հայտարարել

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին

«Արցախ ՀԷԿ» ընկերությունն ամփոփել է 11-ամյա գործունեության արդյունքները. նշվել է նոր նախագծերի մասին

Վիրավորված եմ ինձ զգում Բելառուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար. Արթուր Աղաբեկյան

Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 120 %-ով. «Արցախ ՀԷԿ»-ի տնօրեն

Search