Artsakhpress

Հարցազրույց

«Անկարան և Մոսկվան Սոչիի օրակարգերով համաձայնության չեն եկել». Շահան Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

«Անկարան և Մոսկվան Սոչիի օրակարգերով համաձայնության չեն եկել». Շահան Գանտահարյան

«Անկարան և Մոսկվան Սոչիի օրակարգերով համաձայնության չեն եկել». Շահան Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
 
- Ավարտվեց Պուտին-Էրդողան հանդիպումը, որի ընթացքում տարածաշրջանի մասին ոչինչ չխոսվեց։ Սա ի՞նչ է նշանակում․ ինչու՞ անդրադարձ չեղավ Հարավային Կովկասին։
 
- Հանդիպման օրակարգը, ըստ լրահոսի, երեք կետ էր ներառել՝ հացահատիկային գործարք, Սիրիա և հարավային Կովկաս։ Հրապարակումները կենտրոնացան հացահատիկային գործարքի վրա՝ ընդգծելով, որ համաձայնության չեն եկել։ Կարծում եմ՝ անպայման խոսել են նաև Կովկասից, բայց այդ մասին չեն հայտարարել։ Ի դեպ, առ այս պահը թվում է, որ չկա համաձայնություն թե՛ Սիրիայի և թե՛ Արցախի հարցերով։ Սիրիայի նախագահը հայտարարում էր, որ Անկարայի հետ հարաբերությունների բնականոնացումը թուրքական զորքերի՝ սիրիական տարածքներից հեռացմամբ է պայմանավորված։ Հետո Լավրովն ասաց, որ Դամասկոսի թույլտվությամբ Թուրքիան կարող է Սիրիայում պայքարել ահաբեկչության դեմ։ Սա ուղերձ էր Անկարային՝ «բազար» անելու։ Իսկ Արցախի հանգույցի կետը, կարծում եմ, Անկարայի դիրքն է՝ ՌԴ խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգման առումով։ Փաստորեն, այդ համաձայնությունը դեռևս չկա։
 
- Կիպրոսի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ չեղարկում է Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Կիպրոս՝ կապված սահմանային խնդիրների հետ։ Ինչպե՞ս եք մեկնաբանում սա․ ի՞նչ մեսիջներ ունի այցի չեղարկումը։
 
- Չեղարկումը կապված է Հայաստանի սահմանին Ադրբեջանի զինվորական կուտակումների հետ։ Ադրբեջանն էսկալացիայի նախադրյալներ է գրանցում․ դրանով է պայմանավորվում այցի հետաձգումը։ Ուշագրավ է նաև Կիպրոսի հանգամանքը, որ վերջերս թուրքական զորքերի կողմից նման ոտնձգություններ դիմակայեց ՄԱԿ-ի խաղաղապահ գոտում։ Երկու երկրներն էլ ունեն այնպիսի «հարևաններ», ովքեր միշտ պատրաստ են էսկալացիայի։ Այս չեղարկումը, գուցե, նաև միջազգային ընտանիքին ուղղված ահազանգ է Ադրբեջանի նախապատրաստություններին։ Ի վերջո, ադրբեջանական կուտակումների պատճառով չեղարկվում է ԵՄ-ի անդամ երկիր կատարվելիք այցը։
 
- Ադրբեջանական կողմը ռազմական տեխնիկա և սպառազինություն է կուտակում ԼՂ և ՀՀ-ի հետ հարող սահմաններին։ Որքա՞ն է մեծ ռազմական էսկալացիայի հավանականությունը։
 
- Կարծում եմ՝ սա ճնշամիջոց է։ Բերձորի ուղղությամբ դեպքերը և միջանցքի փակումը նպատակադրում են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումը․ հիմա էլ Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ կուտակումներն ու կրակոցներն են նպատակադրում Նախիջևան-Ադրբեջան ճանապարհի բացումը։ Ավելի շուտ, ճնշամիջոցների և շտապողականության տրամաբանությամբ, կարծում եմ, պետք է ընկալել այս երևույթները։
 
- Հայ-ամերիկյան զորավարժություններ կանցկացվեն։ Անվտանգության տեսանկյունից ի՞նչ նշանակություն ունի այս զորավարժությունը, և արդյո՞ք սա կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիան։ Ռուսական կողմը հայտարարել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները չեն նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Ձեր կարծիքով՝ Ռուսաստանն անհանգստանու՞մ է զորավարժությունների անցկացմամբ։ Այս առնչությամբ ի՞նչ գործողությունների սպասենք ՌԴ-ից։
 
- Հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը պիտի դիտարկել ԱՄՆ-ի՝ Հարավային Կովկասում աշխուժացման քաղաքականության պարունակում։ Հարավային Կովկասը որոշ ժամանակ է արդեն դադարել է զուտ ռուսական տիրույթ լինելուց։ Պարզ է, որ դա անհանգստացնում է ՌԴ-ին։ Եվ պատահական չէ, որ այդ զորավարժությունների անցկացման մասին արձագանքող լրատվություններին առընթեր վերարծարծվեց ՀԱՊԿ զորքերի տեղակայման հնարավորությունը հայաստանյան սահմաններին։ Սա աշխարհաքաղաքական մրցապայքար է տարածաշրջանում։ Որոշակի միտում տեսանելի է․ մի  կողմից ուկրաինական ռազմաճակատը թեժ պահելով, մյուս կողմից ռուսական տիրույթներ թափանցելով՝ ԱՄՆ-ն սեղմում է ՌԴ-ի ազդեցության գոտիները։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը ստանալու վերաբերյալ

Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը. Aravot.am

Արցախից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված շուրջ 4500 թափուր աշխատատեղերին

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Թաթուլ Հակոբյան

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Արցախցի ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել ՀՀ բուհերում. ՀՀ ԿԳՄՍ խոսնակ

Search