Artsakhpress

Տնտեսական

ՌԴ-ն Թեհրանի և Բաքվի հետ քննարկում է էլեկտրաէներգիան Ադրբեջանի տարածքով ՀՀ մատակարարելու հնարավորությունը

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը հայտարարել է, որ Կրեմլը բանակցություններ է վարում Թեհրանի և Բաքվի հետ Ադրբեջանի տարածքով 300 ՄՎտ էլեկտրաէներգիա Հայաստան և հետագայում Իրան արտահանելու հնարավորության շուրջ՝ օգտագործելով առկա ենթակառուցվածքները, գրում է Փրայմ գործակալությունը։

ՌԴ-ն Թեհրանի և Բաքվի հետ քննարկում է էլեկտրաէներգիան Ադրբեջանի տարածքով ՀՀ մատակարարելու հնարավորությունը

ՌԴ-ն Թեհրանի և Բաքվի հետ քննարկում է էլեկտրաէներգիան Ադրբեջանի տարածքով ՀՀ մատակարարելու հնարավորությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այժմ մենք պարզապես դիտարկում ենք Ադրբեջանի տարածքով էլեկտրաէներգիա Հայաստան մատակարարելու հնարավորությունը, այնտեղից Իրան և, հնարավոր է, նաև այլ երկրներ: Առաջին փուլում մենք պայմանավորվում ենք Թեհրանի և Բաքվի հետ օգտագործել առկա ենթակառուցվածքները՝ առանց նոր շինարարության»,- նշել է Շուլգինովը։

Նա հավելել է, որ բանակցությունների բոլոր կողմերը շահագրգռված են այս նախագծով։

Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարարը և Ղազախստանի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալմասադամ Սաթկալիևը համաձայնագիր են ստորագրել նավթի տարանցման ծավալը մինչև 2033 թվականի վերջը տարեկան հասցնել 10 միլիոն տոննայի։

Կողմերը քննարկել են նաև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցությունը։ Մոսկվան պատրաստ է համատեղ նախագծեր իրականացնել էներգետիկ օբյեկտների կառուցման և արդիականացման, սարքավորումների արտադրության և մատակարարման ոլորտներում, գրում է News.am-ը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը ստանալու վերաբերյալ

Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը. Aravot.am

Արցախից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված շուրջ 4500 թափուր աշխատատեղերին

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Թաթուլ Հակոբյան

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Արցախցի ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել ՀՀ բուհերում. ՀՀ ԿԳՄՍ խոսնակ

Search