Artsakhpress

Մշակույթ

Հայաստանում կանցկացվի հոգևոր երաժշտության փառատոն

Հայաստանում սեպտեմբերին կանցկացվի հոգևոր երաժշտության փառատոն։ Այն նախաձեռնել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի շրջանակում կանցկացվեն մարզային համերգներ։

Հայաստանում կանցկացվի հոգևոր երաժշտության փառատոն

Հայաստանում կանցկացվի հոգևոր երաժշտության փառատոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկանում ենք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տարածած հաղորդագրությունից, սեպտեմբերի 22-ին համերգ տեղի կունենա Պտղնիի տաճարում՝ մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) և Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)։ Համերգի դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան։ Ծրագրում՝ Շարականներ, Կոմիտասի, Մանսուրյանի, Մոցարտի, Շուբերտի, Ֆորեի, Բարբերի և այլոց հոգևոր ստեղծագործություններ:
Սեպտեմբերի 23-ին համերգ կկայանա Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ մասնակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի (խմբավարներ՝ Սոնա Հովհաննիսյան, Նարինե Ոսկանյան) և Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։ Ծրագրում՝ Սահակ Պարթև, Ներսես Շնորհալի, Կոմիտաս, Ա. Ավանեսով, Ա. Ղազարյան, Ա. Լոտտի, Վ. Բուխենբերգ, Պ. Վասկս, Յ. Մանտիյարվի և այլոց հոգևոր ստեղծագործություններ:
Համերգների սկիզբը ժամը 19։00-ն է: Միջոցառումների մուտքն ազատ է։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը ստանալու վերաբերյալ

Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը. Aravot.am

Արցախից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված շուրջ 4500 թափուր աշխատատեղերին

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Թաթուլ Հակոբյան

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Արցախցի ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել ՀՀ բուհերում. ՀՀ ԿԳՄՍ խոսնակ

Search