Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանը մերժել է պայմանավորվածությունը և թույլ չի տվել Բերձորով Հայաստանի տարածքից բեռներ ներմուծել

Այսօր կարելի է փաստել, որ Ադրբեջանը հերթական անգամ մերժել է հաստատված համաձայնագրերը և ի պատասխան Արցախի իշխանությունների համաձայնության՝ Ռուսաստանից Կարմիր խաչի մարդասիրական բեռների տեղափոխման մասին Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով,  թույլ չի տվել ներմուծել մարդասիրական բեռներ Հայաստանի Հանրապետության տարածքից Բերձորի միջանցքով։

Ադրբեջանը մերժել է պայմանավորվածությունը և թույլ չի տվել Բերձորով Հայաստանի տարածքից բեռներ ներմուծել

Ադրբեջանը մերժել է պայմանավորվածությունը և թույլ չի տվել Բերձորով Հայաստանի տարածքից բեռներ ներմուծել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը։

Ադրբեջանի իշխանությունների այս պահվածքը ոչ այլ ինչ է, քան հիմնախնդրի լուծման միջազգային դերակատարների բոլոր ջանքերի լիակատար արհամարհում։

«Առնվազն տարակուսելի է, որ Ռուսաստանը՝ որպես համաձայնագրերի կողմ և 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթների կատարման երաշխավոր, հերթական սադրանքն է կրում Ադրբեջանի կողմից։

Սա առաջին անգամը չէ, որ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հասարակական շարժումը հայտարարում է ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու ադրբեջանական կողմի կասկածելի կարողության մասին և կոչ է անում Արցախի իշխանություններին պնդել միջազգային երաշխիքների և պատժի անհրաժեշտությունը։

Այս դժվարին ժամին մեր հայրենակիցներին կոչ ենք անում համախմբվել և անել հնարավորը Արցախը փրկելու համար։ Ամբողջական շրջափակման, խոր հումանիտար ճգնաժամի և Ադրբեջանի կողմից գոյատևման սպառնալիքների պայմաններում Արցախի հայության պահպանման կարևորագույն գրավականը եղել և մնում է արցախցիների անսասան ցանկությունը՝ ապրելու իր հայրենիքում և պաշտպանելու այն ժ. ցանկացած գնով»,- ասված է հայտարարության մեջ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով. Սամվել Շահրամանյան

Մակրոնն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ ու անարգել վերադարձը

Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

Search