Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ «անհեթեթություն» է որակել այն հայտարարությունները, թե Ռուսաստանը հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու համար տանում է հյուսիսկորեացի կամավորներին։
Շուրջ 300,000 կամավորներ պայմանագրեր են կնքել ՌԴ ՊՆ-ի հետ. Պուտին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նրա խոսքով՝ «այսօր առավոտվա դրությամբ» 300 հազար կամավոր արդեն պայմանագրեր են կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, տեղեկացնում է infoport.am-ն:
«Առավոտյան զեկուցել են, որ 300 հազար պայմանագիր են կնքել մարդիկ, որոնք պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել Ռուսաստանի շահերը պաշտպանելու համար»,- ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ իշխանությունները հատուկ գործողության մասնակիցներին վճարում են «ինչ-որ գումար», սակայն պայմանագրեր կնքող տղամարդիկ առաջնորդվում են առաջին հերթին հայրենասիրական նկատառումներով։