Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ը մտադիր է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ ՌԴ-ի հետ համագործակցության համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ Ռուսաստանի հետ Թեհրանի ռազմատեխնիկական համագործակցության համար։

ԱՄՆ-ը մտադիր է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ ՌԴ-ի հետ համագործակցության համար

ԱՄՆ-ը մտադիր է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ ՌԴ-ի հետ համագործակցության համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ ղեկավարի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը, որի խոսքերը մեջբերել է Panorama.am-ը։

«Մենք կշարունակենք պատժամիջոցներ կիրառել Իրանի վարքագծի պատճառով՝ ինչպես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված իրավունքների հիմնարար նորմերի խախտման, այնպես էլ այն աշխատանքի համար, որ Իրանը կատարում է Ռուսաստանին զենք մատակարարելու համար: Պատժամիջոցների ցուցակներում մոտ ապագայում ավելի շատ ընդգրկումներ կլինեն»,-հայտարարել է նա։

Սալիվանն նաև ասել է, որ Վաշինգտոնը կարծում է, որ կարող է «անհրաժեշտ քայլեր ձեռնարկել կալանավորված ամերիկացի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար՝ միաժամանակ պատասխանատվության ենթարկելով Իրանին այն գործողությունների համար, որոնք խախտում են միջազգային իրավունքը»:

Ավելի վաղ ուրբաթ օրը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թարմացրել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցանկը՝ դրան ավելացնելով 29 ֆիզիկական և իրավաբանական անձ, այդ թվում՝ իսլամական հանրապետության երեք խոշոր լրատվամիջոցներ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է վիզաների սահմանափակումների մասին 13 իրանցի պաշտոնյաների և այլ անձանց համար։ Նշվում է, որ պատժամիջոցների ներդրումը կապված է Մահսա Ամինիի մահվան տարելիցի հետ։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը․ Դավիթ Բաբայան

Search