Artsakhpress

Հասարակական

Այսօր նշվում է օզոնային շերտի պահպանության միջազգային օրը

«Օզոնային շերտի վերականգնում և կլիմայի փոփոխության նվազեցում»․ այս կարգախոսի ներքո այսօր նշվում է օզոնային շերտի պահպանության միջազգային օրը

Այսօր նշվում է օզոնային շերտի պահպանության միջազգային օրը

Այսօր նշվում է օզոնային շերտի պահպանության միջազգային օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
 
«2023թ.-ի Օզոնի համաշխարհային օրը մենք նշանավորում ենք Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության ձեռքբերումները՝ օզոնային շերտը վերականգնելու և կլիմայի փոփոխությունը նվազեցնելու գործում:
 
Մոնրեալի արձանագրության գիտական խմբի գնահատման վերջին թարմացված տեղեկատվությունը հաստատում է, որ օզոնային շերտի վերականգնումն ընթանում է իր հունով, և ակնկալվում է, որ օզոնի մակարդակը Անտարկտիկայում կվերադառնա 1980թ.-ի մակարդակին մինչև 2066թ.-ը։
 
Արձանագրությունն արգելելով օզոնաքայքայիչ նյութերի կիրառությունը և թույլ տալով, որ օզոնային շերտը դանդաղորեն վերականգնվի՝ պաշտպանում է միլիոնավոր մարդկանց մաշկի քաղցկեղից և աչքի կատարակտից, պաշտպանում է էկոհամակարգերը և դանդաղեցնում կլիմայի փոփոխությունը, քանի որ օզոնաքայքայիչ շատ նյութեր հանդիսանում են նաև կլիմայի փոփոխությանը նպաստող գազեր:
 
1985թ. գիտակցելով օզոնային շերտի վիճակի փոփոխությունների պոտենցիալ կործանարար ազդեցությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ազգերը համաձայնության եկան այն գաղափարի շուրջ, որ անհրաժեշտ է ձեռնարկել պատշաճ միջոցներ, որպեսզի պաշտպանեն մարդու առողջությունը և շրջակա միջավայրը անբարենպաստ հետևանքներից, որոնք օզոնային շերտի վիճակը փոփոխող կամ փոփոխելու ունակ մարդկային գործունեության արդյունք են: Սրանով սկիզբ դրվեց օզոնային շերտի պահպանության մասին կոնվենցիայի ծագմանը: Նկատի ունենալով դրա կարևորությունը 1987թ․ սեպտեմբերի 16-ին ստորագրվեց օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությունը՝ արգելելով օզոնը քայքայող նյութերի արտադրությունը և կիրառությունը։
 
Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիան և օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությունը 1999թ. ապրիլի 28-ին։
 
Հայաստանում օզոնոմետրական դիտարկումներն իրականացվում են Ամբերդ դժվարամատչելի օդերևութաբանական կայանում ՀՕԿ-ի աջակցությամբ Գերմանիայի օդերևութաբանական ծառայության կողմից Հայաստանին հատկացված բարձրակարգ Դոբսոնի D-044 սպեկտրոֆոտոմետրով` օրվա ցերեկային ժամերին պարզ երկնքի դեպքում` 2-6 անգամ: Ամբերդ օդերևութաբանական կայանից ստացված դիտանյութերի արդյունքները սահմանված կարգով մշակվում և ուղարկվում են ՀՕԿ-ի Օզոնային և ուլտրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն (WOUDC-Տորոնտո, Կանադա):
 
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվում է Հայաստանի մարզերի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսների տվյալ և հաջորդ օրերի համար հաշվարկ-կանխատեսումներ և տվյալները տրամադրվում է Օզոնի ազգային կենտրոն։ Կանխատեսման համար օգտագործվում են Կանադայի շրջակա միջավայրի արբանյակային օզոնի ընդհանուր պարունակության Երկրագնդի հյուսիսային կիսագնդի հաշվարկային քարտեզագրված տվյալները, պարզ երկնքի դեպքում, որոնք ենթարկվում են հետագա մշակման՝ հաշվի առնելով ընդհանուր ամպամածության կանխատեսումները և պայմանական հաստատուն բնութագրիչները՝ տեղանքի բարձրություն, հորիզոնի փակվածություն՝ ըստ մարզերի»։

     

Քաղաքական

Սա Փաշինյանի, բայց ոչ հայ ժողովրդի ընտրությունն է. Պետդումայում արձագանքել են Արցախի Հանրապետության լուծարման որոշմանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման որոշումը դրական է ռազմական գործողությունները դադարեցնելու տեսանկյունից, ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։ 

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարևորագույն ասպեկտը մարդասիրական է, Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում տարածաշրջանի այն բնակիչներին, որոնք ցանկություն են հայտնել մեկնել Հայաստան. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Արցախի Հանրապետության իշխանությունների՝ հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, թե ինչ աշխատանքներ են ընթանում ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն

Սկսվել է Պաշտպանության բանակի սպառազինությունները հանձնելու գործընթացը. ՌԴ ՊՆ

Գորիս-Արցախ մայրուղով ռուս խաղաղապահների՝ սննդով բեռնված երկրորդ շարասյունն անցավ․ տեսանյութ

Ադրբեջանցիները ապամոնտաժել են հայկական տանկ-հուշարձանը

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀ

ՄԻՊ-ը և այլ մարմիններ երկու օրում ստացել են ավելի քան 600 դիմում անհետ կորածների վերաբերյալ

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Search