Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ հայտնել է, որ Ղարամյան գերդաստանի այս տարվա ցորենի բերքի 2/3-ը իրենք կնվիրաբեն Արցախի կառավարությանը:
Ղարամյան գերդաստանի կողմից որոշել ենք մեր այս տարվա ցորենի բերքի 2/3-ը նվիրաբերել Արցախի կառավարությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր մեր Ղարամյան գերդաստանի (թվով 20 ընտանիք) կողմից որոշել ենք մեր այս տարվա ցորենի բերքի 2/3-ը (1000 կգ)` օրվա սահմանված նորմաներով` 5000 հոգու մեկ օրվա չափաբաժին պատրաստի հաց, նվիրաբերել Արցախի կառավարությանը` բնակչության կարիքները հոգալու համար:
Բոլոր այն արցախցիները, ովքեր հնարավորություն ունեն իրենց պահուստներից մաս հանել Արցախի ընդհանուր կարիքների համար, կոչ եմ անում միանալ:
Հ.Գ. Սեպտեմբերի 4-ին, ևս 210 կգ ցորեն հատկացրել ենք Ստեփանակերտում գործող հումանիտար ճաշարաներին»։