Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմում բացվել է «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնը։
ՀԱՍԵ Արցախի թեմում սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոն է բացվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀԱՍԵ Արցախի թեմից՝ մանրամասնելով, որ կենտրոնի գլխավոր նպատակն է Արցախում ստեղծված ճգնաժամային պայմանները հնարավորինս մեղմելու համար աջակցել հասարակության խոցելի խմբերին՝ ծավալելով սոցիալ-հոգևոր–հոգեբանական գործունեություն։