Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիային ներառել է անչափահաս զինվորներ հավաքագրող երկրների ցանկում

ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիային ներառել է անչափահաս զինվորներ հավաքագրող երկրների ցանկում։

ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիային ներառել է անչափահաս զինվորներ հավաքագրող երկրների ցանկում

ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիային ներառել է անչափահաս զինվորներ հավաքագրող երկրների ցանկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Aysor.am-ի փոխանցմամբ, այս կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ հեռահար բանավեճի մեջ է մտել ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ, որի զեկույցում տրված գնահատականի համաձայն՝ Թուրքիան ոչ միայն զբաղվում է երեխաների թրաֆիքինգով, այլև անչափահասների է հավաքագրում՝ զինված հակամարտություններին ներգրավելու նպատակով։
 
«Ափսոսանք ենք հայտնում, որ մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված Թուրքիայի ջանքերն անտեսվել են, և Թուրքիան ԱՄՆ Պետդեպարտամենտի Մարդկանց թրաֆիքինգի մասին 2023 թվականի զեկույցում ներառվել է անչափահաս զինվորներ հավաքագրող երկրների ցանկում։ Մենք կտրականապես հերքում ենք երեխաների հավաքագրման վերաբերյալ բոլոր մեղադրանքները, որոնք վերագրվում են մեր երկրին։ Թուրքիան հանդիսանում է երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ բոլոր միջազգային համաձայնագրերի կողմ և խստորեն իրականացնում է դրանք»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
 
Թուրքական գերատեսչությունից ԱՄՆ-ին սպառնացել են «համարժեք պատասխանել «զրպարտությանը», որը, ըստ նրանց, հակասում է թուրք-ամերիկյան համագործակցության ոգուն։
 
Ավելին, թուրքական կողմն ԱՄՆ-ին մեղադրել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը ֆինանսավորելու մեջ, պնդել է, որ հենց նրանք են զբաղվում երեխաների հավաքագրմամբ, իսկ ԱՄՆ-ին հորդորել է իր «սեփական խնդիրները նկատել»։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը․ Դավիթ Բաբայան

Search