Վահագն Խաչատուրյանը չի կարծում, թե ՀՀ իշխանություններն Արցախից ձեռքերը լվացել են
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը չի կարծում, թե ՀՀ իշխանությունները լվացել են ձեռքերն Արցախից:
Վահագն Խաչատուրյանը չի կարծում, թե ՀՀ իշխանություններն Արցախից ձեռքերը լվացել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին Խաչատուրյանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում` Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո` անդրադառնալով հարցին, թե արդյոք Արցախի խնդրի հետ կապված ՀՀ իշխանությունների կողմից նահանջ կա, քանի որ վերջին շրջանում նրանք խոսում են միայն Ստեփանակերտ–Բաքու երկխոսության մասին:
«Չէ, կարծում եմ՝ ընդհակառակը, կա ճշմարտությունն ասելու և ճշմարտությունը լսելու պատրաստակամության խնդիր: Մենք հասել ենք այն հանգրվանին, որ իրականում պետք է կարողանանք Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովենք: Որևէ մեկնաբանություն, որն ուղղված է նրան, որ իշխանությունը մոռացել է, դրանով չի զբաղվում, ընդհանրապես իրականության հետ կապ չունի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Խաչատուրյանը:
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի առումով շատ բարդ բանակցային գործընթաց է, իրավիճակը նույնպես շատ բարդ է: ՀՀ նախագահը շեշտել է` ձգտում կա հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիրը ստորագրել, որպեսզի Հայաստանը հերթական անորոշ իրավիճակում չհայտնվի այն առումով, որ կարող է սահմանում զորքեր կուտակվեն, կարող է՝ չկուտակվեն: Խաչատուրյանի պնդմամբ` պետք է ունենալ վստահելի մի միջավայր, որտեղ վաղվա հետ կապված, նաև սահմանների անձեռնմխելիության և ինքնիշխանության կորստի հետ կապված որևէ խնդիր չլինի:
Հարցին, արդյոք խաղաղության պայմանագրի գործընթացի մանրամասներն իրեն հայտնում են, նախագահը վստահեցրել է` իհարկե, անհոգ եղեք: