Ժամը 20։00-ին ավարտվել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը և ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բոլոր 475 ընտրատեղամասերն արդեն փակվել են։
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվեց, սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը

- «Հանրային ձայն» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արտակ Գալստյան),
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Տիգրան Ավինյան),
- «Արդար Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Նորայր Նորիկյան),
- «Հաղթանակ» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Վիկտոր Մնացականյան),
- «Ուժը հայրենյաց» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Նելլի Հարությունյան),
- «Հայաստանի եվրոպական կուսակցություն» (քաղաքապետի թեկնածու` Տիգրան Խզմալյան),
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Հայկ Մարության),
- «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արման Ղուկասյան),
- «Հանրապետություն» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արտակ Զեյնալյան),
- «Միացյալ Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Երվանդ Թարվերդյան),
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Դավիթ Խաժակյան),
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Սուրեն Պետրոսյան),
- «Ապրելու երկիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Մանե Թանդիլյան),
- «Մայր Հայաստան» դաշինք (կազմված է «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից, քաղաքապետի թեկնածու` Անդրանիկ Թևանյան):