Աղդամ (Ակնա)-Ասկերան ճանապարհով և Լաչինի միջանցքով Կարմիր Խաչի կողմից ուղարկված բեռնատարները Ստեփանակերտում են:
ԿԽՄԿ հումանիտար բեռները երկու ճանապարհներով արդեն հասել են Ստեփանակերտ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս տեղեկությունը «Արցախպրես»-ի հետ զրույցում հաստատել է Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակի հանրության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելանը։
«Բեռները տեղ են հասել, երկու ճանապարհներով էլ միաժամանակ: Բեռնատար ավտոմեքենաներից մեկը դեղեր և մանկական տակդիրներ է բերել, Լաչինի միջանցքով եկած բեռնատարը` ալյուր»,- ասել է մեր զրուցակիցը:
Էթերի Մուսայելյանը հույս հայտնեց, որ հումանիտար օգնությունը պարբերաբար բնույթ կկրի, որպեսզի բնակչությունը կարողանա իր պահանջները ապահովել: