Artsakhpress

Միջազգային

Բայդենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմն ընդլայնելու առաջարկ կներկայացնի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանի իր ելույթում պլանավորում է առաջարկ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների կազմն ընդլայնելու վերաբերյալ:

Բայդենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմն ընդլայնելու առաջարկ կներկայացնի

Բայդենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմն ընդլայնելու առաջարկ կներկայացնի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
«Կարծում եմ՝ նախագահ Բայդենը... փոքր-ինչ մանրամասնորեն կպատմի այդ մասին: Մենք հստակ հասկացրել ենք, որ կարծում ենք՝ եկել է ժամանակը՝ բարձրացնելու Անվտանգության խորհրդի կառուցվածքի հարցը», - ասել է նա բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում։
Քիրբին հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը պետք է լինի «ավելի ներառական»։
Հրատարակությունը գրում է, որ Բայդենի համոզմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմ «հինգ կամ վեց» նոր մշտական ​​անդամներ պետք է մտնեն, այդ թվում՝ Հնդկաստանը, Բրազիլիան, Գերմանիան և Ճապոնիան։ Բրազիլիան և Հարավային Աֆրիկան նաև հիշատակվել են որպես Անվտանգության խորհրդի հնարավոր մշտական ​​անդամներ, «սակայն պարզ չէ, թե արդյոք նրանք կունենան վետոյի իրավունք»։
Այժմ ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի հինգ մշտական անդամ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը։ Խորհրդի կազմում են նաև 10 ոչ մշտական անդամներ, որոնք ընտրվում են երկու տարի ժամկետով։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը․ Դավիթ Բաբայան

Search