Artsakhpress

Միջազգային

Գուտերեշը Միշելի և Բորելի հետ քննարկել է պարենային անվտանգությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու Յորք ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը և դրա ազդեցությունը գլոբալ պարենային անվտանգության վրա։

Գուտերեշը Միշելի և Բորելի հետ քննարկել է պարենային անվտանգությունը

Գուտերեշը Միշելի և Բորելի հետ քննարկել է պարենային անվտանգությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը:
«Նրանք քննարկել են Ուկրաինայում պատերազմը և դրա գլոբալ հետևանքները, հատկապես՝ պարենային անվտանգության վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գուտերեշը Բորելի և Միշելի հետ քննարկել է նաև իրադրությունն Արևմտյան Աֆրիկայում, որտեղ վերջին ամիսներին մի շարք պետական ​​հեղաշրջումներ են տեղի ունեցել։ Կողմերի քննարկման թեմաներից է եղել նաև կլիմայի փոփոխությունը։
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին։ Գլխավոր վեհաժողովում առաջին բարձր մակարդակով քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։ 

     

Քաղաքական

Սա Փաշինյանի, բայց ոչ հայ ժողովրդի ընտրությունն է. Պետդումայում արձագանքել են Արցախի Հանրապետության լուծարման որոշմանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման որոշումը դրական է ռազմական գործողությունները դադարեցնելու տեսանկյունից, ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։ 

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարևորագույն ասպեկտը մարդասիրական է, Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում տարածաշրջանի այն բնակիչներին, որոնք ցանկություն են հայտնել մեկնել Հայաստան. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Արցախի Հանրապետության իշխանությունների՝ հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, թե ինչ աշխատանքներ են ընթանում ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն

Սկսվել է Պաշտպանության բանակի սպառազինությունները հանձնելու գործընթացը. ՌԴ ՊՆ

Գորիս-Արցախ մայրուղով ռուս խաղաղապահների՝ սննդով բեռնված երկրորդ շարասյունն անցավ․ տեսանյութ

Ադրբեջանցիները ապամոնտաժել են հայկական տանկ-հուշարձանը

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀ

ՄԻՊ-ը և այլ մարմիններ երկու օրում ստացել են ավելի քան 600 դիմում անհետ կորածների վերաբերյալ

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Search