Artsakhpress

Միջազգային

ԵՄ-ն դատապարտել է Իրանի կողմից ՄԱԳԱՏԷ-ի որոշ տեսուչների հավատարմագրումը չեղարկելը

Եվրամիությունը կոչ է արել Իրանին վերանայել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մի քանի տեսուչների հավատարմագրումը չեղարկելու որոշումը:

ԵՄ-ն դատապարտել է Իրանի կողմից ՄԱԳԱՏԷ-ի որոշ տեսուչների հավատարմագրումը չեղարկելը

ԵՄ-ն դատապարտել է Իրանի կողմից ՄԱԳԱՏԷ-ի որոշ տեսուչների հավատարմագրումը չեղարկելը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բրյուսելը, որը համակարգում է Թեհրանի և համաշխարհային տերությունների միջև 2015 թվականի միջուկային համաձայնագիրը, «ծայրահեղ մտահոգություն» է հայտնել Իրանի որոշման կապակցությամբ: «Հատկապես մտահոգիչ է այն ուղղակի և էական ազդեցությունը, որ այս որոշումը կունենա գործակալության՝ իր ստուգիչ գործողություններն իրականացնելու կարողության վրա, որը ներառում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀԾ) իրականացման մոնիտորինգը», - news.am-ի փոխանցմամբ՝ ասել է ԵՄ պաշտոնյան:
Իր հերթին Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ տեսուչների հետկանչը պատասխան է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի «քաղաքական չարաշահումների»։ Ընդհանուր առմամբ, ԶԼՄ-ների տվյալներով, Ֆրանսիայից և Գերմանիայից ութ տեսուչ զրկվել է հավատարմագրումից։
Նախօրեին Իրանը ՄԱԳԱՏԷ-ին հայտնել էր, որ չեղյալ է հայտարարում երկրում գործող գործակալության մի քանի տեսուչների հավատարմագրումը։ Փորձագետները, որոնց հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել, ստուգումներ էին անցկացնում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) երաշխիքների համաձայնագրով։ ՄԱԳԱՏԷ-ն ընդգծել է, որ հետ կանչված բոլոր աշխատակիցները գործակալության փորձառու փորձագետներ են՝ «հարստացման տեխնոլոգիաների ոլորտում եզակի գիտելիքներով»։
«Այսօրվա որոշմամբ Իրանը փաստացի հեռացրեց գործակալության ամենափորձառու տեսուչների հիմնական խմբի մոտ մեկ երրորդը, որոնք նշանակված էին Իրանում», - ասել է ՄԱԳԱՏԷ-ն՝ ընդգծելով, որ թեև այդ քայլը պաշտոնապես թույլատրված էր NPT-ի երաշխիքների համաձայնագրով, Իրանն այնպես արեց, որ դա «ուղղակի   և լրջորեն ազդեց  Իրանում իր ստուգումները արդյունավետ իրականացնելու ՄԱԳԱՏԷ-ի կարողության վրա»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը․ Դավիթ Բաբայան

Search