Artsakhpress

Միջազգային

Իրանն ու ԱՄՆ-ն այսօր բանտարկյալների փոխանակում կկատարեն․ իրանական սառեցված ակտիվները վերադարձվել են

Իրանի և ԱՄՆ-ի միջև սեպտեմբերի 18-ին տեղի կունենա բանտարկյալների փոխանակում «հինգը հինգի դիմաց» ձևաչափով։

Իրանն ու ԱՄՆ-ն այսօր բանտարկյալների փոխանակում կկատարեն․ իրանական սառեցված ակտիվները վերադարձվել են

Իրանն ու ԱՄՆ-ն այսօր բանտարկյալների փոխանակում կկատարեն․ իրանական սառեցված ակտիվները վերադարձվել են

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«ԱՄՆ բանտերում գտնվող Իրանի 5 քաղաքացի և Իրանում բանտարկված 5 ամերիկացի այսօր ազատ կարձակվեն», - Քանաանիի խոսքերն է փոխանցում IRNA գործակալությունը։

Պաշտոնյան հավելել է, որ Իրանի 2 քաղաքացի սեփական կամքով վերադառնում է հայրենիք, 1 իրանցի միանում է իր ընտանիքին երրորդ երկրում, իսկ ևս 2-ը ցանկանում են մնալ ԱՄՆ-ում։

Քանաանին նաև հայտնել է, որ Իրանի ակտիվները, որոնք սառեցվել էին Հարավային Կորեայի բանկերում ԱՄՆ-ի ճնշման պատճառով, սեպտեմբերի 18-ին լիովին գտնվում են Իրանի տրամադրության տակ։

Ըստ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված համաձայնության՝ Իրանի համար հասանելի է դարձել 6 միլիարդ դոլար գումարը, որը հարավկորեական բանկերում սառեցված էր ամերիկյան պատժամիջոցների պատճառով։

Քանաանին չի բացառել, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում միջնորդների միջոցով կարող են բանակցություններ ընթանալ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման շուրջ։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին սեպտեմբերի 17-ի գիշեր մեկնել է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանին մասնակցելու, գրում է infoport.am-ը։


     

Քաղաքական

Սա Փաշինյանի, բայց ոչ հայ ժողովրդի ընտրությունն է. Պետդումայում արձագանքել են Արցախի Հանրապետության լուծարման որոշմանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման որոշումը դրական է ռազմական գործողությունները դադարեցնելու տեսանկյունից, ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։ 

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարևորագույն ասպեկտը մարդասիրական է, Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում տարածաշրջանի այն բնակիչներին, որոնք ցանկություն են հայտնել մեկնել Հայաստան. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Արցախի Հանրապետության իշխանությունների՝ հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, թե ինչ աշխատանքներ են ընթանում ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն

Սկսվել է Պաշտպանության բանակի սպառազինությունները հանձնելու գործընթացը. ՌԴ ՊՆ

Գորիս-Արցախ մայրուղով ռուս խաղաղապահների՝ սննդով բեռնված երկրորդ շարասյունն անցավ․ տեսանյութ

Ադրբեջանցիները ապամոնտաժել են հայկական տանկ-հուշարձանը

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀ

ՄԻՊ-ը և այլ մարմիններ երկու օրում ստացել են ավելի քան 600 դիմում անհետ կորածների վերաբերյալ

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Search