Artsakhpress

Սպորտ

ԱԱ․ Արսեն Հարությունյանի գեղեցիկ հաղթանակը՝ 10:0

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (57կգ) բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել։

ԱԱ․ Արսեն Հարությունյանի գեղեցիկ հաղթանակը՝ 10:0

ԱԱ․ Արսեն Հարությունյանի գեղեցիկ հաղթանակը՝ 10:0

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա սփոփիչ գոտեմարտում 10:0 հաշվով հաղթել է չինացի Վանհաո Ժոուին եւ կանցկացնի բրոնզե մեդալի գոտեմարտ Ղազախստանի ներկայացուցիչ Մեյրամբեկ Կարթբայի հետ։

57 կգ-ն օլիմպիական քաշային կարգ է եւ բրոնզե մեդալ նվաճելու դեպքում Արսեն Հարությունյանը կնվաճի օլիմպիական ուղեգիր: Բրոնզե մեդալի գոտեմարտում պարտվելուց հետո էլ եւս մեկ գոտեմարտի հնարավորություն կստանան պարտված ըմբիշները օլիմպիական ուղեգրի համար:

Հայաստանի հավաքանի առաջատարը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ  14:3 հաշվով էլ հաղթել էր Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովին։

1/16 եզրափակիչում ժամանակից շուտ 14:2 հաշվով տպավորիչ հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Սիմոնե Պիրոդուին։

1/8 եզրափակիչում 11:0 հաշվով ժամանակից շուտ պարտության էր մատնել Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին։

Քառորդ եզրափակիչում համառ պայքարում Հարությունյանը 14:16 հաշվով պարտվել էր Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Ասիայի չեմպիոն ճապոնացի Ռեյ Հիգուչիին:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:

Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 57 կգ, 65 կգ, 74 կգ, 86 կգ, 97 կգ եւ 125 կգ:

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 19-ին:


     

Քաղաքական

Միջազգային հանրությունը պետք է ակտիվացնի մարդասիրական ջանքերը հայ ժողովրդին օգնելու համար. NIAC

Միջազգային հանրությունը պետք է ակտիվացնի մարդասիրական ջանքերը՝ օգնելու հայ ժողովրդին այս դժվարին պահին:

Ֆրանսիայի՝ Հայաստանին տրված մարդասիրական օգնության ծավալը հասել է 12,5 միլիոն եվրոյի. Կոլոնա

Մարդկային այս ողբերգության պայմաններում Ֆրանսիան անմիջապես ընդլայնեց իր մարդասիրական օգնությունը։

Ֆրանսիան շարունակում է ջանքերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԼՂ հարցով բանաձևի ընդունման շուրջ. Կատրին Կոլոննա

Ֆրանսիան ջանում է պայմաններ ստեղծել, որպեսզի հնարավոր լինի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ում բանաձևի ընդունումը:

ՌԴ-ն պիտի լուծեր ՀՀ և Ադրբեջանի միջև առկա հարցերը, նա իր պարտավորությունը չի կատարել. Կոլոննա

Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները 2020 համաձայնության շրջանակներում:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը ստանալու վերաբերյալ

Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը. Aravot.am

Արցախից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված շուրջ 4500 թափուր աշխատատեղերին

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Թաթուլ Հակոբյան

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Արցախցի ուսանողներն իրենց կրթությունը կարող են շարունակել ՀՀ բուհերում. ՀՀ ԿԳՄՍ խոսնակ

Search